 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 սեպտեմբերի 2025 թվականի N 1711-Ա
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ Խ․ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 58 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 57-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ, հիմք ընդունելով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Թալինի ներկայացուցչության 02 հուլիս 2025 թվականի թիվ ԹԼ-331 արխիվային տեղեկանքը և Էդիկ Հրաչիկի Աղեկյանի կողմից 21 օգոստոս 2025 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Թալին համայնքի Արտենի բնակավայրի 02-021-0033-0037 կադաստրային ծածկագրով 0․27668 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը։
2.Վերը նշված հողամասում 1965 և 1985 թվականներին կառուցված ընդհանուր 300․9քմ ներքին մակերեսով բնակելի տան և անասնաշենքի նկատմամբ ճանաչել Էդիկ Հրաչիկի Աղեկյանի, Աստղիկ Վանիկի Հարթենյանի, Աղավնի Էդիկի Աղեկյանի, Վանուշ Էդիկի Աղեկյանի և Սյուզաննա Էդիկի Աղեկյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը՝ առանց գումար գանձելու:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Տ. ՍԱՓԵՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թալին