 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 հունիսի 2026 թվականի N 991-Ա
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԽՃՈՒՂԻ ,1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ,16/4 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԱՇԽԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Աշխեն Նիկողոսյանի կողմից 13․06․2024թ. -ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Աշխեն Նիկողոսյանի կողմից Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի 1-ին նրբանցք,16/4 շինություն հասցեում 02-016-0034-0693 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող և բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 62,06քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝հացատունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, և չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կառուցապատող Աշխեն Նիկողոսյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի 1-ին նրբանցք,16/4 շինություն հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-016-0034-0693 ծածկագրով 62,06քմ բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 46,91քմ արտաքին մակերեսով շինությունը՝հացատունը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Աշխեն Նիկողոսյանի սեփականություն և -հողի արժեքը 62,06քմ x 514,8 =31949(երեսունմեկ հազար ինը հարյուր քառասունինը) ՀՀ դրամ: -շինության արժեքը՝հացատուն 46,91x1748=82000(ութանասուներկու հազար) ՀՀ դրամ: -համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`71700 (յոթանասունմեկ հազար յոթ հարյուր)ՀՀդրամ, -ընդամենը`185649(մեկ հարյուր ութանասունհինգ հազար վեց հարյուր քառասունինը) ՀՀ դրամով օտարել Աշխեն Նիկողոսյանին:
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Ս. ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թալին