Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման հավելվածով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնություն տալու ընթացակարգի 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող Արագածի պեռլիտի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների նախաձեռնության վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ՊԵՐԼԻՏ ՍԹՈՈՒՆ» ՍՊ ընկերության տնօրենի 27․08․2024 թվականի գրությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ նախնական համաձայնություն «ՊԵՐԼԻՏ ՍԹՈՈՒՆ» ՍՊ ընկերությանը Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արագածի պեռլիտի հանքարդյունահանման աշխատանքների նախաձեռնության վերաբերյալ: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |