Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն․
Այսօր, Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության շրջանակներում համայնքի ղեկավարը քննարկեց համայնքային կառավարման արդիական խնդիրները՝ հատուկ ուշադրություն դարձնելով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների բարելավման և բնակչության խնդիրների արդյունավետ լուծման հարցերին։ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներին առնչվող ընթացիկ աշխատանքները, առաջացած մարտահրավերները և դրանց լուծման հնարավոր ուղիները։