Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 11
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

11 հոկտեմբերի 2024 թվականի N 11

ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի “ԱՇ-ՎԱ” տեղամասի տուֆերի արդյունահանման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ նախագծային փաթեթի վերաբերյալ հանրային լսումը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Մաստարա բնակավայր

11.10.2024թ.

Ս/թ. հոկտեմբերի 11-ին, ժամը12:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայն­քի Մաստարա բնա­կա­վայ­րի վար­չական շենքում տեղի ունեցավ«ԱՇ-ՎԱ» ՍՊԸ-ի նախա­ձեռ­նած ՀՀ Արագածոտնի մարզիՄաստարայի տուֆերի հանքավայրի «ԱՇ-ՎԱ» տեղամասի տուֆերի արդյունահանմանթույլտվություն ստանալու համար անհրաժեշտ նախագծային փաթեթի վերաբերյալ հանրային լսումը։

Մասնակցեցին՝

Մաստարա բնակավայրի վարչական ղեկավար Ա.Մնացականյանը,Թալին հա-մայն­քի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Գ. Միրզա­խան­յանը,«ԱՇ-ՎԱ» ՍՊԸ-ի տնօրեն Վ. Ջավադյանը, «Գեոէկո­նոմի­կա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Բաղդասարյանը և գլխավոր տնօրենի տեղակալ Ռ. Քոչարյանը, ինչպես նաև համայնքի բնակիչները (մասնակիցների ցանկը կցվում է):

Զեկուցումներ՝

Բացման խոսքով հանդես եկավ Թալին համայնքի գյուղատնտեսության և բնա­պահ­պանության բաժնի պետ Գ. Միրզա­խան­յանը.

-    Ողջունում եմ ձեզ։

Ինչպես արդեն իրազեկվել է հայտարարությամբ, «ԱՇ-ՎԱ» ՍՊ ընկերությունը դիմել է Մաստարայի վարչական տարածքում ընդերքօգտագործման թույլտվություն ստա­­­նալու համար։ Այսօր կազմակերպել ենք 1-ին հանրային լսումը, իսկ 2-րդը կկազ­մա­կերպվի շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Հիմա նախաձեռնողները կներ­կայացնեն իրենց աշխատանքի ծավալները և բովանդակությունը, որից հետո կպա­տաս­խանեն ձեր հարցերին։

Այնուհետև խոսքը փոխանցեցին նախագծող ընկերության՝ Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Բաղդասարյանին.

-  Բարև ձեզ համայնքի հարգելի ներկայացուցիչներ։

Ես Արամ Բաղդասարյանն եմ, Գեոէկոնոմիկա ՓԲԸ-ի՝ նախագծող կազմակեր­պութ­յան գլխավոր տնօրենը։ Այս նախագծի շրջանակներում սա մեր առաջին՝ հանդի­պումն է, որի նպատակն է ներկայացնել ձեզ Մաստարայի տուֆերի հանքավայրի «ԱՇ-ՎԱ» տեղամասի տուֆերի արդյունահանման մոտեցումները։ Նախագծի հա­ջող ընթացքի և ձեր համա­ձայ­նության դեպքում, լինելու է ևս մեկ հանդիպում։

Նախ ասեմ, որ տեղամասիբնական պայմանները բարենպաստ են տեղա­մասի բաց եղանակովշահագործման համար: Ստորերկրյա ջրերը, ինչպես նաև տե­ղա­մասի մշակումը բարդացնող տարբերգեոդինամիկերևույթները բացակայումեն:

Տեղամասիտարածքն ունի մոտ 5.63 հա մակերես,գյուղատնտեսականնպա­տա­կովչիօգտագործվում,անտառածած­կույ­թից զուրկէ: Ռադիոմետրականչափումներըցույցենտվելշինարարա­կանաշխատանք­նե­րումտուֆերիցստացվողպատքարի, ինչ­պես նաև խճի և ավազի օգտագործման հնարավորություննառանց սահմանափակման։

Տուֆերը ձևաբանորեն ներկայացված են ծածկույթանման մարմնով՝ բավական հաստատուն հզորությամբ։ Տուֆերի շերտի հաստու­թյու­նը միջինը կազմում է 10.2 մ։

Նախագծով նախատեսվում է տուֆերից ուղիղ կտրվածքի պատքար, իսկ տուֆերի ջարդքարից՝ շինարարական խիճ ու ավազ՝ համապատասխան պետական ստան­դարտ­ների տեխնիկական պահանջների համաձայն։ Տուֆերի հաստատված պաշար­ները կազ­մում են մոտ 869.6 հազ. մ3։ Այս պաշարներն ըստ նախնական գնահատականի կբա­վա­կանացնեն մոտ 20 տարի։ Պատքարի ելքը տուֆային զանգ­վա­ծից կազմում է մոտ 41%։

Տեղամասի շահա­գործ­ման ժամանակ կստեղծվի մոտ 20 աշխատատեղ, որոնց հիմ­նական մասը առաջին հերթին կլինեն համայնքի ներկայացուցիչները՝ համա­պա­տաս­­խան որակավորում ունենալու պարագայում։

Բնապահպանական առումով կարելի ասել հետևյալը. տեղամասը ներկայացված է գյուղատնտեսականնպատակներիհամարանօգտագործելի, քարքարոտտարածք­նե­րով,որտեղբացակայումենգետնաջրերը:Այդպիսիտարածքներում բաց եղանակով տո­ւ­ֆերի հանքավայ­րերի շահագործումնառաձնակի բացասական ազդեցություն չի թող­նում շրջակա միջավայրի վրա: Տեղամասիտարածքը նաևզուրկէշինարարականևկոմունիկացիոնկառույցներից: Շահագոր­ծու­մը նախատեսվում է իրականացնել քար­հատ մեքենաների միջոցով՝ մեխանիկական եղանակով, առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման, իսկ տուֆի ջարդքարը՝էքսկավատորներովբարձվում է  ավտոինքնա­թա­­փերիմեջ ևտեղափոխումջարդող-տեսակա­վորող կայանք:

Շահագործականաշխատանքներիվնասակարազդեցությունըշրջակամիջա­վայ­րիվրակարտահայտվիհիմնականումփոշեգոյացմամբևշարժիչներիցմթնոլորտ գա­զե­րի արտանետ­մամբ:

Տեղամասիշահագործմանընթացքումշրջակամիջավայրիաղտոտվածությունընվա­զա­գույնի հասցնելու նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ բնա­պահ­պանականմիջոցառումները.

Øպարբերաբարհսկելմթնոլորտայինօդիմաքրությունըբացահանքում,ավտո­ճա­նա­պարհ­ներինևմակաբացմանապարներիկուտակմանտեղերում`պահպանելովօդում փոշու սանի­տարական նորմը: Փոշենստեցմաննպատակովպարբերաբար կա­տա­րել ջրցանում,

Øօգտագործվող սարքավորումները (քարհատ մեքենա, բուլդոզեր, էքսկավատոր, ավտոտրանսպորտ, ջարդող-տեսակավորողկայանք) աշխատացնելսարքին վիճակում,

Øօգտակարհանածոյիհանույթիցհետոբացլեռնայինաշխատանքներովխախտ­վածտարածքներում իրականացնել բարեկարգման աշխատանքներ` հարթեցնել, օգտագործելովմակաբացմանապարներըևօգտագործելգյուղատնտեսականնպա­տակ­ներիհամար:

Տեղամասի շահագործումը չի բերի տեխնածին վտանգավոր երևույթների առա­ջաց­ման,իսկնախատեսվածբնապահպանականմիջոցառումներիիրականացումընվա­զագույնիկհասց­նիվնասակարազդեցությունըշրջակա միջավայրիվրա:

Ա. Բաղդասարյանը նախագիծը ներկայացնելուց հետո շնորհակալություն հայտ­նեց և ասաց, որ պատրաստ է պատասխանել հարցերին։

Բնակիչները հարցեր ուղղեցին հանքավայրի գտնվելու վայրի, զբաղեցրած մակե­րեսի և նախագծային այլ լուծումների վերաբերյալ, որոնց տրվեց սպառիչ պատաս­խաններ։ Նրանք նաև ասացին, որ շատ ուրախ են, որ բնակավայրի տարածքում հանք է շահագործվելու, քանի որ կբացվեն նոր աշխատատեղեր, սոցիալական վճարներ կուղղվեն համայնքի բյուջե, աջակցություններ կլինեն բնակիչների համար։

Այս հարցերին ի պատասխան Ա. Բաղդասարյանը նշեց, որ նախագծով նախա­տես­վում է որոշակի գումար, որը և հաստատվում է ընդերքօգտագործողի և պետության միջև կնքված ընդերքօգտագործման պայմանագրով, ինչպես նաև ընդերքօգտագործման վճարների որոշակի քանակ վճարվում է համայնքի բյուջե։ Վ. Ջավադյանը շարունակեց, որ համայնքը, հետևաբար նաև համայնքի խնդիրները, դառնում են նաև իրենցը և իրենք կլինեն համայնքի ու բնակչի կողքին։

Ամփոփելով հանրային լսումը,Գ. Միրզա­խան­յանը ներկայացրեց համայնքի որ­դեգրած քաղաքականությունը համայնքում ծավալվող գործունեությունների վերաբեր­յալ, ըստ որի յուրաքանչյուր ընկերություն, ձեռնարկություն կամ իրավաբական անձ բա­ցի սոցիալական վճարներից պարտավորվում է ներդրում անել համայնքի բյուջե՝ համայն­քի խնդիրները լուծելու համար, նախնական հաշվարկով այդ գումարը կազմում է 5-7 մլն դրամ։

Ի պատասխան, Վ. Ջավադյանըկրկինփաստեց, որ իրենք միանշանակ համաձայն են։

Բնակիչները ևս մեկ անգամ շեշտեցին, որ ողջունելի է ձեռնարկած գործը, շատ ուրախ են, որ նոր աշխատատեղեր են բացվում։ Մաղթեցին հաջողություն։

 

Թալին համայնքի գյուղատնտեսության և

բնապահպանության բաժնի պետ՝                                               Գ. Միրզա­խան­յան

 

 

Մաստարա բնակավայրի վարչական ղեկավար՝                     Ա.Մնացականյան

 

 

«ԱՇ-ՎԱ» ՍՊԸ-ի տնօրեն՝                                                              Վ. Ջավադյան

 

 

«Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի տնօրեն՝                                                Ա. Բաղդասարյան

 

 

Հանրային լսման արձանագրող՝                                                  Ռ. Քոչարյան



Կից փաստաթղթեր՝
(61.00 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner