Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Ց․Մկրտչյանի 11․11․2025թ․ զեկուցագիրը՝ Աշոտ Ավետիքի Մարգարյանի կողմից անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Աշոտ Ավետիքի Մարգարյանի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ա․Պողոսյանին
-Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։