Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Գևորգ Սահակյանի կողմից 16․05.2024թ. -ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Գևորգ Սահակյանի կողմից Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի,1-ին փակուղի ,3 շինություն հասցեում 02-016-0035-0656 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող և բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 48,17քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ տնտեսական պահեստը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կառուցապատող Գևորգ Սահակյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Արագածավան բնակավայր, Հոկտեմբերյան խճուղի, 1-ին փակուղի, 3 շինություն հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-016-0035-0656 ծածկագրով 48,17քմ բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 48,17քմ արտաքին մակերեսով շինությունը՝ տնտեսական պահեստը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Գևորգ Սահակյանի սեփականություն և
-հողի արժեքը 48,17 քմ x 514,8 = 24798 (քսանչորս հազար յոթ հարյուր ինսունութ) ՀՀ դրամ:
-շինության արժեքը 48,17 քմ x 1748=84201(ութանասունչորս հազար երկու հարյուր մեկ) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`92250 (ինսուներկու հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ,
-ընդամենը` 201249(երկու հարյուր մեկ հազար երկու հարյուր քառասունինը) ՀՀ դրամով օտարել Գևորգ Սահակյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու օրվանից: