Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 15․07․2025թ-ի թիվ 5 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Լուսակն բնակավայրի 02-052-0113-0045 ծածկագրի տակ գտնվող 2,83386 հա գյուղատնտեսական նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 7 տարի ժամկետով, տարեկան 71,000 (յոթանասունմեկ հազար) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու Անդրանիկ Մկրտչի Սափեյանին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33,500 ( երեսուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: