Այսօր: Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով Թալինի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի՝ «ԴԱՐԻ ՔԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Մանուկի Մխիթարյանի կողմից Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական տարածքում հողամասը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ 11․11․2025թ․ ներկայացված զեկուցագիրը և կից փաստաթղթերը․

ՊԱՐԶՎԵԼ Է՝

Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական տարածքում «ԴԱՐԻ ՔԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Մխիթարյանի կողմից իրականացվում է ընդերքօգտագործում առանց հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունների համապատասխան փոխոխության, այդ կերպ թույլ տալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ խախտում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով, 2449 հոդվածով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1․«ԴԱՐԻ ՔԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Մանուկի Մխիթարյանի նկատմամբ Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական տարածքում հողամասը ոչ նպատակային նշանակության օգտագործելու հիմքով հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2․Վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ա․Պողոսյանին
- Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner