Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 10
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

02 հոկտեմբերի 2024 թվականի N 10

“Պերլիտ սթոուն” ՍՊԸ-Ի կողմից նախատեսվող Արագածի պեռլիտի հանքավայրի արդյունահանման աշխատանքների նախնական համաձայնության վերաբերյալ

    ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      02” հոկտեմբերի 2024թ.                                                                         գ. Արագածավան 

2024թ.հոկտեմբերի 2-ին,  ժամը 11.00-ին,  ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրի վարչական շենքում կայացած “Պերլիտ սթոուն” ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Արագածի պեռլիտի հանքավայրի  արդյունահանման  աշխատանքների նախնական համաձայնության վերաբերյալ։

     Մասնակցում  էին՝ Թալին խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Գուրգեն Թադևոսյանը, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Գագիկ Միրզախանյանը, Արագածավանի վարչական ղեկավար Արտուր Նազարյանը, «Պերլիտ սթոուն»ՍՊԸ-ի ներկայացուցիչ ԱնդրանիկՀովհանիսյանը,նախագծող «Ընդերք» ՍՊ ընկերության տնօրեն Սահարուն Գևորգյանը, համայնքի բնակիչներ:  

  Հանրային քնարկումները վարեց  համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Թադևոսյանը: Նա ներկայացնելով հանրային լսումների նպատակը և մասնակիցներին, խոսքը փոխանցեց  «Պերլիտ սթոուն»ՍՊԸ-ի ներկայացուցիչներին։

Ս. Գևորգյանը նշեց, որ «Ընդերք» ՍՊԸ-ն պայմանագրային հիմունքներով, համաձայն  «Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննությանմասին»օրենքի պահանջների կազմել է, հանքարդյունահանման աշխատանքների նախագիծ, ՇՄԱԳ հաշվետվություն, հանքի փակման ծրագիր, թափոնների կառավարման պլան։

Հայցվող 3,6 հա տարածքը, որը հանդիսանում է Թալին համայնքի Արագածավան բնակավայրի` համայնքային սեփականություն  վարձակալությամբ տրված է «Պերլիտ սթոուն»ՍՊԸ-ին, նշանակությամբ արդյունաբերության, ընդերքօգտագործմանև այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքօգտագործման գործառնական նշանակության հողեր են։

ՇՄԱԳ հաշվետվության մեջ մանրամասն ներկայացվել են տեղեկություններ հանքավայրի պաշարների վերաբերյալ, տրվել են   նախատեսվող արդյունահանման աշխատանքների նկարագրությունը, հիմնական տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները, շրջակա միջավայրի ելակետային վիճակը,  հանքարդյունահանման աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր սպասվելիք բոլոր ազդեցությունները և այդ ազդեցությունների վերացման կամ մեղմանն ուղված միջոցառումներ:

«Эко Центр» համակարգչային ծրագրով կատարված հաշվարկները ցույց են տվել, որարտանետվողաղտոտիչների` փոշու, ազոտիերկօքսիդի, մրի, ածխածնիօքսիդի, ծծմբայինգազիևածխաջրածնի, ինչպես նաև բոլոր նյութերի և գումարային խմբերի համար կոնցենտրացիաներըչեն գերազանցի նորմատիվային փաստաթղթերով ամրագրված սահմանային թույլատրելի խտությունները:

Աշխատանքների ավարտին կիրականացվի խախտված տարածքների տեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացիա։

Միաժամանակ նա նշեց, որ հաշվի առնելով արդյունահանման աշխատանքների բնույթը, հեռավորությունը բնակավայրից վստահաբար կարելի է ասել, որ բացսական ազդեցությունը ինչպես շրջակա միջավայրի այնպես ել բնակիչների վրա կլինի շատ փոքր, միևնույն ժամանակ նախագծով նախատեսված են համայնքի սոցիալ տնտեսական զարգացման ծրագրերին մասնակցություն 1մլն․ դրամ ֆինանսական ներդրումների տեսքով:

Ա. Հովհանիսյանը ներկայացրեց  «Պերլիտ սթոուն»ՍՊ ընկերության ծրագրերի մասինտեղեկություններ: Նա նշեց, որ ընկերությունը հանքարդյունահանման թույլտվություն ստանալուց հետո, սկզբնական շրջանում նախատեսում է հանքավայրի օգտակար հանածոյի օգտագործումը որպես շինարարական աշխատանքների համար նախատեսված խճի և ավազի արտադրության նպատակով, ինչպես նաև տեղում կկազմակերպվի պեմզաբլոկի արտադրություն։

Գ․ Միրզախանյանը նշեց, որ Թալին համայնքի ղեկավարի մոտեցումն է՝ եթե ընկերությունը համայնքի տարածքում պետք է գործունեություն ծավալի ապա ցանկալի է, որ նրանք ներկայացնեն բիզնես ծրագիր որտեղ կներկայացնեն իրենց նպատակները, ինչ տեխնալոգիաներ կկիրառվեն և ինչ ներդրումներ կկատարվեն համայնքի զարգացման ծրագրերում։

Միյաժամանակ նա նշեց, որ արդյունահանվելիք պեռլիտները օգտագործել միայն որպես շինանյութ ոչ հեռանկարային է, քանի որ պեռլիտից հնարավոր է ստանալ ավելի քան 40 տեսակի այլ ավելի արժեքավոր և պահանջված արտադրանք։ Եվ այդ արտադրությունը պետք է կազմակերպվի առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ, որը կապահովի շրջակա միջավայրի պահպանությունը։ Այսօր տարածքում գործող արտադրությունները մեծ բնապահպանական խնդիրներ են առաջացնում շրջապատի համար։

Ընկերության ղեկավարները պետք է պարբերաբար հանդիպեն բնակավայրի վարչական ղեկավարի հետ քնարկեն համայնքի առաջ կանգնած խնդիրները և հնարավորինս աջակցեն այդ խնդիրների լուծմանը։

Անդրանիկ Հովհաննիսյանը նշեց, որ ընկերությունը պատրաստ է համագործակցել համայնքի ղեկավարության հետ ցանկացած ծրագրի շրջանակում և հնարավորինս աջակցել այդ ծրագրերի իրականաման գործում։ Նա նշեց, որ պեռլիտը միայն սկզբնական շրջանում կօգտագործվի որպես շինանյութ, հետագայում կիրականացվի տեղում արտադրության կազմակերպումը որտեղ կկիրառվեն նոր առաջադեմ տեխնալոգիաներ ինչով կապահովվի միջազգային շուկաներում մրցունակ արտադրանքի թողարկումը միաժամանակ ապահովելով  շրջակա միջավայրի պահպանությունը:

Ելույթ ունեցող համայնքի բնակիչները նշեցին և նոր աշխատատեղերի բացման և շրջակա միջավայրի պահպանության և համայնքային ծրագրերի իրականացման աջակցման կարևորությունը։

Նախնական համաձայնություն ձեռք բերվեց հանքարդյունահանման թույլտվություն ստանալու դեպքում,  մինչև 5մլն դրամի ներդրում կատարել մանկապարտեզի շենքի վերանորոգման նպատակով։

  Քննարկման մասնակիցները նշեցին, որ եթե ընկերությունը պատրաստ է կատարել համապատասխան ներդրումներ համայնքային ծրագրերում, ինչպես նաև կառուցելու նոր՝ բնապահպանական տեսակետից մաքուր տեխնալոգիաներով գործող գործարան, որի աշխատանքներում կընդգրկվեն համայնքի բնակիչներ ապա տալիս են իրենց նախնականհամաձայնությունը ընկերության կողմից նախատեսվող գործունեությանը։

  Ամփոփելով լսումների արդյունքները, Գ. Թադևոսյանը նշեց, որ նախատեսվող գործունեության վերաբերյալ համայնքի կողմից առարկություններ չկան, բայց և այնպես անհրաժեշտություն կա շարունակել հանդիպումները և քնարկումները համայնքի ղեկավարության հետ՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների նախանշման նպատակով:

   Հանրային լսումների տեսաձայնագրությունը,  մասնակիցների ցուցակը ստորագրություններով կցվում են:

Հանրային քննարկումների վարող ՝ 

          Համայնքի  ղեկավարի տեղակալ՝                                        Գ. Թադևոսյան

         Բնակավայրի վարչական ղեկավար՝                                   Ա. Նազարյան

         «Պերլիտ սթոուն» ՍՊ

        ընկերության   ներկայացուցիչ՝                                            Ա. Հովհաննիսյան

          Արձանագրությունը  կազմեց՝                                              Թ. Խաչատրյան

 



Կից փաստաթղթեր՝
(25.15 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner