08.05.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
08.05.25
ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐ
|
Սիրելի՛ երկրապահներ, զինակից ընկերներ, հայրենիքի նվիրյալներ, շնորհավորում եմ բոլորիս՝ երկրապահի օրվա կապակցությամբ։Այսօր մենք երախտագիտությամբ ենք հիշում և մեծարում բոլոր նրանց, ովքեր կանգնել են հայրենիքի սահմաններին, իրենց անձով վահան են դարձել ժողովրդի և երկրի համար։ 1993 թվականի հուլիսին, երբ մեր հայրենիքի համար վճռական ժամանակներ էին, մեր ժողովրդի անմնացորդ նվիրվածության և Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ ծնվեց «Երկրապահ Կամավորականների միությունը», որը դարձավ ոչ միայն ռազմական ուժ, այլև ազգային հոգեբանության մի մասնիկ՝ օրինակ ծառայելով սերունդներին։ Երկրապահն այսօր էլ մնում է իր սկզբունքներին հավատարիմ՝ միշտ հայրենիքի և զինվորի կողքին՝ մարտական պատրաստակամությամբ:Ես ...
Մանրամասն |
|
08.05.25
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
Արտենի բնակավայրի մուտքում տնկվել են եղևնիներ:Կաքավաձոր բնակավայրի վարչական շենքում կառուցվել է սանհանգույց: Ջրահեռացման վաքերի տեղադրման աշխատանքներ են իրականացվում Զովասար բնակավայրում:Վերանորոգվել է Ներքին Սասնաշեն բնակավայրի վարչական շենքը:Վերանորոգվել են Սուսեր բնակավայրի հուշարձանի տարածքի նստարաները:Թալին քաղաքում իրականացվել են կոմունալ և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ, որոնք ներառել են փողոցների, մայթերի, հանրային տարածքների մաքրում և բարեկարգում, կանաչ տարածքների բարեկարգում, ծառերի սրսկում և այլ աշխատանքներ:Դաշտադեմ բնակավայրում իրականացվել են`Գյուղամիջյան տաղավարի վերանորոգում,Մեկ թաղամասի ոռոգման ջրագծի անցկացում,Ճանապարհների եզրերի մաքրում:Արագածավան բնակավայրում այս օրերին ...
Մանրամասն |
|
08.05.25
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր կրկին ընդունեցի համայնքի բնակիչներին՝ լսելու նրանց խնդիրներն ու առաջարկները և նպաստելու դրանց լուծմանը՝ ապահովելով անմիջական և կառուցողական երկխոսություն։Քաղաքացիների կողմից բարձրաձայնվեցին տարբեր հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին քաղաքաշինության, հողային հարաբերությունների, սոցիալական աջակցության, առողջապահության և այլ ոլորտների։Հանդիպման ընթացքում ընդունեցի նաև «Ժեստ» հոգեբանական և անձի զարգացման կենտրոնի ղեկավար Մարիամ Մեհրաբյանին և կենտրոնի աշխատակից, հերոս Անդրանիկ Մանուկյանի կին Աննա Գրիգորյանին։ Քննարկվեց Թալինում «Ժեստ» կենտրոնի Արագածոտնի մասնաճյուղի բացման առաջարկը, կենտրոնը կրելու է հերոս Անդրանիկ Մանուկյանի անունը։ Առաջարկն արժանացավ հավանության, ...
Մանրամասն |
|
05.05.25
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Ծառատունկ` Սուսեր, Նոր Արթիկ, Հացաշեն, Թաթուլ, Վերին Բազմաբերդ , Վերին Սասնաշեն, Դավթաշեն և Կաթնաղբյուր բնակավայրերում, ինչպես նաև Արագածավանի պուրակում:Այս օրերին կանաչապատման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում համայնքի բոլոր բնակավայրերում, ծառատունկին միանում են նաև բնակիչները, այդ թվում փոքրերը:Լուսակն բնակավայրում մաքրվել և վերանորոգվել է կոյուղագիծը։ Կոյուղագծի դիտահորերի վրա տեղադրվել են նոր բետոնե ծածկոցներ:Դաշտադեմ բնակավայրում իրականացվել են սելավատարերի մաքրման աշխատանքներ:Նոր Արթիկում իրականացվել են հուշարձանի վնասված քարերի սալիկապատման աշխատանքներ:Ոսկեթաս բնակավայրում իրականացվել է լուսավորության ցանցի բարեկարգում, նոր լեդ լամպերի տեղադրում և միացում, այրված լեդերի փոխարինում ...
Մանրամասն |
|
05.05.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Թալինի համայնքապետարանում անցկացվեց աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն․Այսօր՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ, Թալինի համայնքապետարանում գումարվեց ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմը և ստորաբաժանումների պատասխանատուները։Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին հաշվետվություններ՝ մանրամասն անդրադառնալով կատարված աշխատանքներին, արձանագրված խնդիրներին և առաջիկա գործողություններին։ Քննարկվեց համայնքի զարգացման ռազմավարությունը, վարչական աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի ընթացքը։Քննարկման առանցքում էին առողջապահության, սոցիալական ապահովության, իրավական, մշակութային, ...
Մանրամասն |
|
05.05.25
ԳՈՒՅՔԻ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
Ակունք,Կարմրաշեն և Ոսկեթաս բնակավայրերի հանդիսությունների սրահներում տեղադրվել են օդորակիչներ: Արագածավան բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի պատուհանները փոխարինվել են նորերով: Թալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզական կենտրոնին, ինչպես նաև Մաստարա, Նոր Արթիկ, Ներքին Բազմաբերդ, Արտենի, Արագածավան, Աշնակ և Ներքին Սասնաշեն բնակավայրերին տրամադրվել են թենիսի սեղաններ՝ նպաստելու մարզական կյանքի ակտիվացմանը։ Թալինի երաժշտական դպրոցը և Արագածավանի երաժշտական դպրոցը հագեցվել են նոր գույքով՝ նպաստելով կրթական գործընթացի որակի բարձրացմանը և ստեղծագործական միջավայրի բարելավմանը։
|
|
05.05.25
ԱՎԱՐՏՎԵՑ «ԳԱՌՆԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ», ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ «ԹԱԼԻՆ 1» ԹԻՄԸ
|
Թալինի համայնքապետարանը, մարզական մշակույթի զարգացման ծրագրերը շարունակելով, այս օրերին անցկացրեց «Գառնիկ Առաքելյանի անվան մինի ֆուտբոլի մանկապատանեկան միջհամայնքային հուշամրցաշարը»։Մրցաշարը նվիրված էր թալինցի հերոս, 44-օրյա պատերազմի մասնակից, ենթասպա Գառնիկ Առաքելյանի պայծառ հիշատակին։ Մրցաշարին մասնակցում էին հետևյալ մանկապատանեկան թիմերը՝ Թալին 1, Թալին 2, Կոշ, Վարդենիս (Ապարան), Պռոշյան և Արթիկ։Եզրափակիչ խաղերում մրցեցին՝«Թալին 2» - «Կոշ»՝ երրորդ տեղի համար,«Պռոշյան» - «Թալին 1»՝ առաջին տեղի համար։Խաղերին հետևում էին Թալին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, մարզասերներ և համայնքի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |