Այսօր: Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 365
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Previous Next
ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը:
Թալինի մարզադաշտի բարեկարգում   ՍՈՒՍԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ   09 հունվար 2026 Առաջարկում եմ բարեկարգել քաղաքային ֆուտբոլի դաշտի խոտածածկույտը և կառուցել տրիբունան իր նստարաններով և կտուրով բարեկարգել վազքուղին նաև հարակից տարածքները։
0 89
Կանաչ քաղաք և բարեկարգում
Կաթնաղբյուր բնակավայրում փողոցային լուսավորության համակարգի անցկացում   ԱՍՊՈՒՐԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ   09 հունվար 2026 Ծրագրի նպատակն է Կաթնաղբյուր բնակավայրի մի շարք փողոցներում իրականացնել ժամանակակից և էներգախնայող փողոցային լուսավորության համակարգի անցկացում՝ ապահովելով բնակիչների անվտանգ և հարմարավետ տեղաշարժը երեկոյան ժամերին։ Ներկայումս նշված փողոցներում, այդ թվում՝ դեպի դպրոց տանող ճանապարհին, լուսավորության բացակայությունը կամ անբավարար լինելը ստեղծում է անվտանգության լուրջ խնդիրներ։ Մութ պայմաններում հատկապես վտանգի տակ են հայտնվում երեխաները, որոնք տուն վերադառնում են երեկոյան ժամերին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընդհանուր 5180 մետր երկարությամբ փողոցային լուսավորության համակարգի անցկացում՝ ներառելով լուսասյուների, լուսատուների և անհրաժեշտ էլեկտրական ենթակառուցվածքների տեղադրում և միացում։ Դպրոց տանող ճանապարհի լուսավորումը կստեղծի ապահով, տեսանելի և բարենպաստ պայմաններ երեխաների համար, կնվազեցնի հնարավոր ռիսկերը և կխթանի ծնողների վստահությունըիսկ մյուս փողոցների լուսավորության անցկացումը նույն պայմանները կստեղծի Կաթնաղբյուր բնակավայրի բնակիչների համար։ Ծրագրի իրականացումը կնպաստի բնակավայրի կենսամակարդակի բարձրացմանը, հասարակական անվտանգության ամրապնդմանը և Կաթնաղբյուր բնակավայրում ավելի կազմակերպված ու բարեկեցիկ միջավայրի ձևավորմանը։
0 97
Այլ
Ակունք բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցում   ԱԲԳԱՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ   29 դեկտեմբեր 2025 Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ակունք բնակավայրի բնակիչների շրջանում ամենապահանջված մարզաձևն է: Ակունք բնակավայրում առկա բնակչության թիվը կազմում է 525 անձ , որից 350-ը՝ 0-ից 49 տարեկան: Համայնքի տնտեսության և հասարակության զարգացման հոգևոր և մշակութային նպատակների արդիականացման շնորհիվ մենք կարող ենք ավելի հարմարավետ միջավայրում կազմակերպել մեր բնակիչների ազատ ժամանցը, խթանել ֆուտբոլի և սպորտի զարգացմանը: Հենց այդ նպատակով էլ առաջարկում եմ Ակունք բնակավայրի վարչական տարածքում կառուցել մինի ֆուտբոլի դաշտ:
0 1647
Շինարարություն
Թալին քաղաքում կամուրջների ամրացման և հետիոտնային անցումների կառուցում   ՍԱԹԵՆԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆ   27 հունվար 2025 Առաջարկում եմ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը ապահովելու նպատակով իրականացնել Կոմիտաս և Բարեկամության փողոցների վրա գտնվող կամուրջների ամրացման և հետիոտնային անցումների կառուցման աշխատանքներ։
1 122
Շինարարություն
Արտենի, Ներքին Բազմաբերդ և Աշնակ բնակավայրերում մինի ֆուտբոլի դաշտի կառուցում   Ամալյա Նավասարդյան   30 հունվար 2025 1․Արտենի բնակավայրի «Առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի հարակից տարածքում առաջարկում ենք կառուցել մինի-ֆուտբոլադաշտ: Ֆուտբոլադաշտի կառուցմամբ նպատակ ունենք բնակավայրում խթանելու երիտասարդների ակտիվ ու առողջ կենսակերպը: Երիտասարդների ֆիզիկական դաստիարակության առաջնային խնդիրը կայանում է նրանց ֆիզիկական պատրաստվածության պահանջների կատարման մեջ: Հաշվի առնելով երիտասարդների շարժողական պատրաստվածության դինամիկան տարբեր տարիքային փուլերում` անհրաժեշտ ենք համարում ստեղծել այնպիսի միջոցներ, որոնցով կնպաստենք երիտասարդների ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև կապահովենք երիտասարդների ժամանցը և կզարգացնենք սպորտային կյանքը: Առաջարկ ներկայացնող Ամալյա Նավասարդյան 2․ 1960- ական թվականներից մինչ այսօր ֆուտբոլը Ներքին Բազմաբերդ բնակավայրում դարձել է պատանիների և երիտասարդների սիրած սպորտաձևերից մեկը: Խաղահրապարակ չունենալու պատճառով բազմաբերդցիները ֆուտբոլ խաղում էին ցորենքաղից հետո ծղոտով լցված արտերում, և միայն 1991 թվականին հատկացվեց գերեզմանոցին կից տարածք՝ ֆուտբոլ խաղալու համար : Ներքին Բազմաբերդ բնակավայրի բնակիչների ցանկությունն է, որ ունենան բարեկարգ խաղահրապարակ, որպեսզի այնտեղ անցկացնեն ֆուտբոլային խաղեր: Ներկա և ապագա սերունդների համար այն դարձնեն սպորտային միջոցառումների անցկացման վայր՝ բարձր պահելով երբեմնի փառքի արժանացած Բազմաբերդ գյուղի և իր ֆուտբոլային թիմի երախտավորների պատիվը: Առաջարկ ներկայացնող Լյուսի Հակոբյան 3․ Աշնակ բնակավայրն ունի 6-35 տարեկան 350 բնակիչ: Երեխաների և երիտասարդների ժամանցը ապահովելու,սպորտային կյանքը զարգացնելու նպատակով առաջարկում են Աշնակ բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցում: Առաջարկ ներկայացնող Հովիկ Հարությունյան
17 5121
Շինարարություն
Շղարշիկ բնակավայրում «կանաչ» պուրակի կառուցում   Հայկուշ Կիրակոսյան   08 հունվար 2026 Առաջարկվում է իրականացնել նոր զբոսայգու կառուցման ծրագիր՝ համայնքում հանրային և հանգստի տարածք ստեղծելու նպատակով։ Ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքում առկա է զինվորական հուշարձան, որի պահպանման և արժանապատիվ ներկայացման նպատակով նույնպես նախատեսվում է դրա պարսպապատում (ցանկապատում)։ Ծրագրի շրջանակում ընդհանուր տարածքը կպարսպապատվի՝ անվտանգ և պահպանվող միջավայր ապահովելու համար։ Կնախատեսվի քայլարշավային արահետների ստեղծում՝ զբոսայգու տարածքում հարմար տեղաշարժ ապահովելու նպատակով։ Կկատարվի տեղական, քիչ խնամք պահանջող ծառերի և ծաղիկների տնկում՝ կանաչապատման և միջավայրի գեղագիտական բարելավման համար։ Արահետների և հանգստի գոտիների երկայնքով կտեղադրվեն էներգախնայող լուսատուներ։ Զբոսայգու տարածքում նախատեսվում է տեղադրել պարզ և ամուր նստարաններ, աղբամաններ, ինչպես նաև խմելու ջրի ցայտաղբյուրներ՝ այցելուների հարմարավետության ապահովման համար։ Ծրագիրը նախատեսված է իրականացվելու նվազագույն ծախսերով և նպատակ ունի համայնքին ապահովել գործնական, մաքուր և մատչելի հանրային տարածքով՝ միաժամանակ պահպանելով հուշարձանի արժանապատիվ տեսքը:
9 513
Կանաչ համայնք և բարեկարգում
Լուսակն բնակավայրի հանդիսությունների սրահի վերանորոգում   ԱՆԺԵԼԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ   09 հունվար 2026 Լուսակն բնակավայրի հանդիսությունների սրահը, որը 163 ք․մ․ մակերես ունի, համայնքի կարևոր հանրային տարածքներից է, որտեղ անցկացվում են մշակութային միջոցառումներ, հանդիսություններ, համայնքային հավաքներ և տարբեր հասարակական նախաձեռնություններ։ Սակայն սրահի ներկայիս վիճակը չի ապահովում անհրաժեշտ հարմարավետություն և ֆունկցիոնալություն։ Սույն ծրագրի նպատակն է իրականացնել հանդիսությունների սրահի վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ, ինչպես նաև ապահովել այն անհրաժեշտ գույքով՝ ստեղծելով անվտանգ, հարմարավետ և ժամանակակից միջավայր համայնքի բնակիչների համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ներքին վերանորոգման աշխատանքներ, բարելավել սրահի հատակի, պատերի, առաստաղի վիճակը, լուսավորությունը և ջեռուցման պայմանները, տանիքը: Ծրագրի իրականացումը կնպաստի համայնքային միջոցառումների կազմակերպման որակի բարձրացմանը, բնակիչների ներգրավվածության աճին և սրահի բազմաֆունկցիոնալ օգտագործմանը։ Միաժամանակ այն կապահովի սրահի երկարաժամկետ շահագործումը և կխթանի համայնքի մշակութային ու հասարակական կյանքի ակտիվացումը։ Վերջնարդյունքում Լուսակն բնակավայրը կունենա վերանորոգված, ներքին հարդարմամբ, որը կծառայի որպես համայնքային կյանքի կազմակերպման հարմարավետ և արժանապատիվ վայր։
0 99
Այլ
Գառնահովիտ բնակավայրում հանգստի և ժամանցի վայրի կառուցում   ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ   09 հունվար 2026 Ծրագրով նախատեսվում է Գառնահովիտի վարչական շենքին հարակից 250ք/մ տարածքում կառուցել ժամանցի և հանգստի վայր, ժամանակակից ձևավորման փոքր խաղահրապարակ՝ ներառելով խոտածածկ կանաչ գոտիներ, 3–4 խաղասարք տարբեր տարիքային խմբերի համար (ճոճանակներ, սահնակներ, խաղային համալիր), նստարաններ և աղբամաններ, ինչպես նաև շրջակա տարածքի բարեկարգում և ցանկապատում։ Հրապարակը կդառնա բնակավայրի երեխաների, ծնողների և այցելուների ամենօրյա հավաքատեղի՝ խթանելով համայնքային կապերի ամրապնդումը։ Ծրագրի նպատակն է ապահովել Գառնահովիտ բնակավայրի երեխաների և ընտանիքների համար ապահով, մաքուր և գեղեցիկ հանգստի ու ժամանցի միջավայր՝ նպաստելով բնակավայրի սոցիալական կյանքի աշխուժացմանը և կանաչ տարածքների ավելացմանը։
1 123
Այլ
Թալին քաղաքի կենտրոնական հրապարակում ոտքերով նվագելու հնարավորություն ունեցող դաշնամուրի տեղադրում   Նելլի Համբարյան   14 մայիս 2024 Թալին համայնքում բացակայում են երիտասարդների և երեխաների ժամանցի, հանգստի ժամերը հետաքրքիր կազմակերպելու համար նախատեսված վայրեր։ Համայնքը ավելի գրավիչ դարձնելու, ինչպես տեղացիների անյպես էլ հյուրերի և զբոսաշրջիկների համար առաջարկում եմ՝ Թալին քաղաքի կենտրոնական հրապարակում որտքերով նվագելու հնարավորություն ունեցող դաշնամուրի տեղադրումը, որը կնպաստի ոչ միայն ժամանցի, այլ նաև կնպաստի երաժշտության ոլորտի զարգացմանը և երաժշտությամբ հետաքրքրվողների քանակի աճին։
1 214
Այլ
Վերին Բազմաբերդ բնակավայրի մեծ ֆուտբոլի դաշտի ցանկապատում, հարթեցում և բարեկարգում   ՍՏԵՓԱՆ ԽԼՂԱԹՅԱՆ   08 հունվար 2026 Ես հանդիսանում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր մրցավար և միաժամանակ Վերին Բազմաբերդ բնակավայրի բնակիչ։ Իմ մասնագիտական գործունեության ընթացքում մշտապես առնչվել եմ ֆուտբոլային դաշտերի տեխնիկական վիճակի, խաղային մակերեսների որակի և մարզիկների անվտանգության ապահովման հարցերին, ինչն էլ հիմք է հանդիսացել սույն նախաձեռնությունը ներկայացնելու համար։ Վերին Բազմաբերդ բնակավայրում առկա մեծ ֆուտբոլի դաշտը համայնքի համար ունի կարևոր նշանակություն, սակայն ներկայումս այն գտնվում է ոչ բավարար վիճակում։ Դաշտը չունի ցանկապատում, խաղային մակերեսը անհարթ է, իսկ շրջակա տարածքը՝ չբարեկարգված, ինչի հետևանքով սահմանափակվում են մարզվելու հնարավորությունները և առաջանում են անվտանգության խնդիրներ։ Սույն ծրագրի նպատակն է համալիր բարելավել դաշտի վիճակը՝ իրականացնելով տարածքի հարթեցում, բարեկարգման աշխատանքներ և դաշտի ամբողջ պարագծով ամուր ու անվտանգ ցանկապատի տեղադրում։ Նախատեսվում է ապահովել դաշտի համապատասխան խաղային պայմանները, սահմանել հստակ օգտագործման սահմաններ և ստեղծել վերահսկելի ու անվտանգ մարզական միջավայր։ Ծրագրի իրականացումը կնպաստի ֆուտբոլով զբաղվող երեխաների և երիտասարդների անվտանգության բարձրացմանը, կխթանի ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը, ինչպես նաև կբարձրացնի դաշտի պահպանվածությունն ու երկարաժամկետ օգտագործման արդյունավետությունը։ Վերջնարդյունքում Վերին Բազմաբերդ բնակավայրը կունենա կարգավորված, անվտանգ և բարեկարգ մեծ ֆուտբոլի դաշտ, որը կծառայի համայնքի բնակիչների մարզական զարգացմանը, համախմբմանը և ակտիվ ժամանցի կազմակերպմանը։
1 2437
Այլ
Կարմրաշեն բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցում   ՍԱՐԳԻՍ ՏԵՓԱՆՅԱՆ   25 դեկտեմբեր 2025 Առաջարկվում է Կարմրաշեն բնակավայրում կառուցել ֆուտբոլի համար նախատեսված խաղահրապարակ համայնքային 02-059-0014-0003 ծածկագրով հասարակական նշանակության հողակտորի վրա
0 291
Այլ
Ագարակավանի մշակույթի տան և Աշնակի բուժկետի վերանորոգման ծրագիր   ՍՈՒՍԱՆՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ   31 հունվար 2025 1․Մեր խնդրանք-առաջարկն է վերանորոգել Ագարակավան բնակավայրի մշակույթի տունը։ Առաջարկ ներկայացնող Սուսաննա Մելքոնյան 2․Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում չկան անհրաժեշտ միջոցներ որակյալ բուժսպասարկում ապահովելու համար։ Գյուղում ունենք ոչ բարեկարգ վիճակում գտնվող բուժկետ և ցանկանում ենք բուժկետը վերանորոգել, ունենք սարքավորումների, դեղորայքի պակաս։ Այս բոլորը խոչընդոտ է, որպեսզի անհրաժեշտության պահին համայնքի բնակիչները ստանան անհրաժեշտ բուժօգնություն։ Բուժկետի վերանորոգումը թույլ կտա ապահովել համապատասխան հիգիենիկ պայմաններ և նվազեցնել վարակների տարածման ռիսկը: Ժամանակակից դիզայնը և գունային լուծումները նպաստելու են անձնակազմի և հիվանդների հոգեբանական բարեկեցությանը: Վերանորոգման միջոցով հնարավոր է վերափոխել տարածքը՝ այն ավելի ֆունկցիոնալ դարձնել։ Բժշկական հաստատության աշխատանքի արդյունավետության և բնակչության համար մատչելի ու որակյալ բուժսպասարկում ապահովել։ Առաջարկ ներկայացնող Հասմիկ Մխիթարյան
1 635
Շինարարություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner