Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Ց․Մկրտչյանի 11․09․2025թ․ զեկուցագիրը՝ Մամիկոն Աշոտի Սիմոնյանի կողմից անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Մամիկոն Աշոտի Սիմոնյանի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական հանձնաժողովի նախագաի տեղակալ՝ Է․Խաչատրյանին -Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։