Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 17 - Մայիս 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 15 - Մայիս 14
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 10 - Մայիս 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 4 - Մայիս 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 4 - Մայիս 16
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 3 - Մայիս 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 28 - Մայիս 7
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024,Մարտ 28 - Դեկտեմբեր 31
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 26 - Ապրիլ 26
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Մարտ 26 - Ապրիլ 26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 4 - Ապրիլ 23
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 4 - Ապրիլ 23
ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ.
2021,Սեպտեմբեր 27 - 2024,Սեպտեմբեր 27

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.04.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

Հարգելի՛ այցելուներ

Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

18.04.24 ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՆՈՎԻՆ ՆՈՐ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴՊՐՈՑ ԿԿԱՌՈՒՑՎԻ
ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, 1 մլրդ 772 մլն դրամի ներդրմամբ՝ Ներքին Սասնաշենի Հենրիկ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի համար հիմնովին նոր, ժամանակակից դիզայնով դպրոց կկառուցվի։350 տեղ հզորությամբ նոր դպրոցն ունենալու է մեկ ընդարձակ մարզադահլիճ, մարզական մեծ խաղահրապարակ, շքեղ հանդիսությունների դահլիճ, ճաշարան, կանաչապատ բակ, լաբորատորիաներ, ընդարձակ ու նորագույն տեխնոլոգիաներով կահավորված դասասենյակներ, գրադարան և կրթադաստիարակչական պրոցեսը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ։Նոր դպրոցը հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող աշակերտների հեշտ տեղաշարժի համար։Այս պահի դրությամբ կա դպրոցի կառուցման մրցույթը հաղթած կազմակերպություն, ... Մանրամասն
15.04.24 ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Թալին համայնքում կրկին մեկնարկել են ապօրինի գույքի և կառույցների ապամոնտաժման աշխատանքները.
Թալին քաղաքի Խանջյան 28, Տերյան 22, Քոթանյան 11 հասցեներում և Խանջյան փողոցում` կենտրոնական այգու հարակից հատվածում, սկսվել են ապամոնտաժման աշխատանքներ։ Բնակիչները նախապես ծանուցվել են ապօրինի կառույցները և ցանկապատումները ապամոնտաժելու վերաբերյալ։ Բնակիչներից ոմանք սեփական ուժերով հեռացրել են ապօրինի գույքը՝ սահմանված ժամկետում։
Մնացյալ կառուցապատումները, ցանկապատումները և գույքը համայնքի ղեկավարի որոշմամբ ապամոնտաժվում են՝ այդ տարածքները ապօրինի զավթումից ազատելու համար։
Այսօր մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները, որոնց համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հետևել է անձամբ, աշխատանքները շարունակվելու են։
15.04.24 ՀԱՆԴԻՊՈՒՄ <<ՄԱՆԹԱՇՅԱՆՑ>> ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Թալին համայնքի նախաձեռնությամբ, «Մանթաշյանց» գործարար միության և Միջազգային Զարգացման գործակալության աջակցությամբ, իրականացվում է համայնքի տնտեսական ներուժի բացահայտման և ներդրումների ներգրավման ուղղությամբ միջոցառումների շարք, որի շրջանակներում Թալինի համայնքապետարանում հանդիպում- քննարկում է եղել շաբաթ օրը։Հանդիպմանը ներկա են եղել Թալինի համայնքապետարանի աշխատակիցներ՝ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Սերգե Մկրտչյանի գլխավորությամբ, գործարարներ, Խորհրդատուների միջազգային ինստիտուտ ՀԿ-ի Հայաստանյան մասնաճյուղի անդամներ, ձեռնարկատիրական նախագծերի և ֆոնդհայթայթման գծով էքսպերտներ, հատուկ տնտեսական գոտիների գծով փորձագետներ և այլն։Հանդիպման ընթացքում քննարկվել են Թալին համայնքի տնտեսական ... Մանրամասն
15.04.24 <<ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ>> ՄԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ապրիլի 11-ին և 12-ին անցկացվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև։ Մարզային փուլին մասնակցել են համայնքային փուլերում 1-ին ու 2-րդ հորիզոնականներ զբաղեցրած հանրակրթական դպրոցները։Աշտարակում կայացած մարզային փուլին 1-3րդ դասարանների խմբում հաղթող է ճանաչվել Թալինի թիվ 2 հիմնական դպրոցը, գրավելով 1-ին հորիզոնական։4-6-րդ դասարանների մրցապայքարում ևս հաղթող են ճանաչվել Թալին համայնքի ներկայացուցիչները՝ ի դեմս Մաստարայի միջնակարգ դպրոցի։Առաջին հորիզոնականը զբաղեցրած Թալինի թիվ 2 հիմնական ու Մաստարայի միջնակարգ դպրոցները մասնակցելու են Վանաձորում կայանալիք մրցույթի հանրապետական փուլին։Շնորհավորում ենք մեր թիմերին և մաղթում հաջողություններ ... Մանրամասն
12.04.24 ՏԻԱԲ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» (ՏԻԱԲ) ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել և հզորացնել տեղական ինքնակառավարումը ՀՀ-ում, աջակցել կառավարության լիազորությունների ապակենտրոնացման ուղղված բարեփոխումներին։ ՏԻԱԲ ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության(USAID) կողմից և իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ՏԻԱԲ ծրագրի նպատակին հասնելու համար իրականացվում են գործողություններ՝ խմբավորված ծրագրի 4 բաղադրիչներում։ Ծրագրի 2-րդ բաղադրիչը կոչվում է «Քաղաքացիների կարիքներին արձագանքող հանրային ծառայություններ և համայնքների զարգացման նախաձեռնություններ», ... Մանրամասն
11.04.24 ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏԵԽՆԻԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿՈՎ

Համայնքի ճանապարհների մաքրումը բարելավելու, կանաչապատմանն ուղղված աշխատանքները հեշտացնելու, կոմունալ և բարեկարգման տարբեր աշխատանքների որակը բարձրացնելու նպատակով, ձեռք է բերվել 3,555,560 ՀՀ դրամ արժողությամբ ջրցան մեքենա։

10.04.24 ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
2023-2024 թթ․-ին Թալին համայնքում աղբահանության որակը բարձրացնելու, բնակիչների համար առավել լավ պայմաններ ստեղծելու և համայնքը մաքուր պահելու նկատառումներից ելնելով ձեռք է բերվել, տեղադրվել և շարունակվում է տեղադրվել մեծ քանակությամբ բարձրորակ պլաստմասե և երկաթե աղբամաններ։
Թվով 620 աղբամանի ձեռք բերման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 27,739,000 ՀՀ դրամ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner