Այսօր: Կիրակի, 24 Փետրվարի 2019թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Փետրվար 6 - Մարտ 7
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018,Հունիս 28 - 2021,Հունիս 28


Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սվետլանա Դարմանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/02/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/03/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ   Արագածոտնի  մարզի  Թալինի  համայնքապետարանը հայտարարում  է  մրցույթ` համայնքապետարանի  աշխատակազմի համայնքային ծառայության  հետևյալ թափուր պաշտոնների համար:

1.Աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ /ծածկագիր 2.1-3/
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա/ ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի դեպքում` առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում.

բ/ ունի  ՀՀ  Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական  ինքնակառավարման մասին>>,   <<Իրավական ակտերի  մասին>>,  <<Բյուջետային համակարգի  մասին>>,  <<Գանձապետական համակարգի մասին>>,  <<Գնումների մասին>>, <<Աուդիտորական  գործունեության մասին>>,  <<Հաշվապահական  հաշվառման  մասին>>, <<Պետական  ոչ առևտրային  կազմակերպությունների  մասին>>,   <<Պետական  կառավարչական հիմնարկների  մասին>>, <<Պարտադիր սոցիալական  ապահովագրության վճարների մասին>>,  <<Եկամտահարկի  մասին>>,  <<Ներքին աուդիտի մասին>>, <<Բաժնետիրական ընկերությունների մասին>>,  <<Վարչարարության  հիմունքների և վարչական  վարույթի մասի>>  ՀՀ օրենքների  և իր լիազորությունների  հետ կապված  իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու  ունակություն.

գ/ տիրապետում է  անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ/ ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն.

ե/ տիրապետում  է ռուսերեն /ազատ/ և մեկ այլ օտար /կարդում, կարողանում է բացատրվել/ լեզվի.

Ներքին աուդիտի բաժնի պետը `

ա/ ապահովում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի կազմումը`  ներկայացնելով համայնքի ղեկավարի հաստատմանը անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.

բ/ կազմակերպում է բաժնի աշխատանքները, ապահովում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարմանը.

գ/ անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի և /կամ/ աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու, ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից

կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

դ/ ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

ե/ կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում համայնքի ղեկավարին.

զ/ հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատծ ներքին աուդիտի մեթոդաբանությանը.

է/ պատրաստում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը.

ը/ պատրաստում, հաստատում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները և ներկայացնում համայնքի ղեկավարի վավերացմանը.

թ/ համայնքի ղեկավարին զեկուցում է աուդիտի իրականացման խոչնդոտների և խնդիրների վերաբերյալ.

ժ/ առաջարկում է համայնքի ղեկավարին՝ փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ և հմտություններ.

Ժա/ կազմում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնում է ներքին աուդիտի տարեկան և օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվություններ.

Ժբ/ ապահովում  է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարումը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացումը.

Ժգ/ անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ մշակում է առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար.

11. Բաժնի պետը բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից աշխատակազմում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունի.

12. Բաժնի պետն ունի օրենքով , այլ իրավական ակտերով նախատեսված  այլ իրավունքներ և կրում է այդ  իրավական  ակտերով  նախատեսված  այլ պարտականություններ / սահմանափակումներ /.
2.Աշխատակազմի գլխավոր մասնագետ –իրավաբան /ծածկագիր 2.3-2/

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա/ունի բարձրագույն կրթություն , համայնքային ծառայության կամ պետական ծառայության  պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

բ/ ունի  <<Համանայնքային  ծառայության  մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության

և իր  լիազորությունների  հետ կապված  այլ  իրավական  ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես  նաև տրամաբանելու, տարբեր  իրավիճակներում  կողմնորոշվելու ունակություն
գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ/ ունի  համակարգչով  և  ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: :
ե/տիրապետում է ռուսերեն  /ազատ / և մեկ այլ օտար /կարդում, կարողանում է բացատրվել/ լեզվի:

Գլխավոր մասնագետ իրավաբանը`

ա/ կատարում է աշխատակազմի   քարտուղարի հանձնարարությունները ` ժամանակին և պատշաճ որակով.

բ/իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի ,ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին:

գ/անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ,  մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման  մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին:

դ/անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում  և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:

ե/իրկանացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին:

զ/ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:

է/իրականացնում է համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության իրավական ապահովումը
ը/եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարի կողմից կնքվող պայմանագրերի օրենսդրության համապատասխանության վերաբերյալ

թ/ համայնքի ղեկավարի համաձայնությամբ, նրա անունից ներկայացնում է համայնքի շահերը այլ անձանց հետ` փոխհարաբերություններում և դատարանում :

ժ/եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին հանրաքվեներ , երթեր , ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու մասին:
ի/ եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին` վերջինիս կողմից որդեգրման խնամակալության և հոգաբարձության հարցերը լուծելու համար:

լ/օգնում է որոշման նախագծեր  կազմելու և ուսումնասիրված հարցերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու հարցում:

խ/աջակցում է համայնքի բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, հետաքրքրող հարցերի շուրջ նրանց տալով իրավաբանական խորհրդատվություն.
ծ/իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
կ/կիսամյակը մեկ  աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում հաշվետվություն
Գլխավոր մասնագետ-իրավաբանն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված  այլ իրավունքներ և կրում է այդ  ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

3.Աշխատակազմի 1-ին կարգի  մասնագետգանձումների տեսուչ /ծածկագիր 3.2-8 /


   
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն.

բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն:

Գանձումների տեսուչը `

ա) կատարում է աշխաըակազմի քարտուղարի  հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

գ)հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.

դ) աշխատակազմի քարտուղարի  հանձնարարությամբ  իրականացնում է աշխատակազմի  առջև  դրված գործառություններից  ու խնդիրներից  բխող  իրավական  ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ  փաստաթղթերի  պահպանության  և  արխիվացման  աշաատանքները

ե)աշխատակազմի քարտուղարի  հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի  աշխատանքային  ծրագրերի մշակման  աշխատնքներին

զ)աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում տարեկան  աշխատանքային  ծրագիրը

Է)իրականացնում է հողի  հարկի, գույքահարկի, տեղական  տուրքերի  վարձակալական  տարածքների  և  տեղական  տուրքերի  վարձավճարների  մուտքագրման  աշխատանքները

ը) պարբերաբար  հարկատուներին ծանուցում է հարկային  պարտավորությունները, ժամանակին կատարման  և  հարկային  համակարգում  փոփոխումների և լրացումների  վերաբերյալ

թ) իրականացնում է  ֆինանսական  միջոցների և իրավական  ակտերի   հաշվառման  և պահպանման  գործառույթները

ժ )կիսամյակը  մեկ  աշխատակազմի քարտուղաքրին  է ներկայացնում  հաշվետվություն

ի) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

1-ին կարգի  մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

4.Աշխատակազմի 1-ին կարգի մասնագետգանձումների տեսուչ /ծածկագիր 3.2-9 /
 

  Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն.

բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն:

Գանձումների տեսուչը `

ա) կատարում է աշխաըակազմի քարտուղարի  հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

գ)հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.

դ) աշխատակազմի քարտուղարի  հանձնարարությամբ  իրականացնում է աշխատակազմի  առջև  դրված գործառություններից  ու խնդիրներից  բխող  իրավական  ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ  փաստաթղթերի  պահպանության  և  արխիվացման  աշաատանքները

ե)աշխատակազմի քարտուղարի  հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի  աշխատանքային  ծրագրերի մշակման  աշխատնքներին

զ)աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում տարեկան  աշխատանքային  ծրագիրը

Է)իրականացնում է հողի  հարկի, գույքահարկի, տեղական  տուրքերի  վարձակալական  տարածքների  և  տեղական  տուրքերի  վարձավճարների  մուտքագրման  աշխատանքները

ը) պարբերաբար  հարկատուներին ծանուցում է հարկային  պարտավորությունները, ժամանակին կատարման  և  հարկային  համակարգում  փոփոխումների և լրացումների  վերաբերյալ.

թ) իրականացնում է  ֆինանսական  միջոցների և իրավական  ակտերի   հաշվառման  և պահպանման  գործառույթները

ժ )կիսամյակը  մեկ  աշխատակազմի քարտուղաքրին  է ներկայացնում  հաշվետվություն

ի) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

1-ին կարգի  մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու  համար պետք է անձամբ համապատասխան համայնքապետարան կամ ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնեն  հետևյալ փաստաթղթերը:

       1. դիմում  (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)

2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը

3.արական սեռի անձինք ներակայացնում են զին գրքույկի կամ  կցագրման վկայականի պատճենը:

      4. աշխատանքային գրքույկի պատճենը  (ունենալու դեպքում):

      5 .երկու լուսանկար 3 X 4 չափի:

      6. անձնագրի պատճենը

      Մրցույթը  կկայանա  2019թմարտի 7-ին  ժամը  11:00-ին,  Թալինի համայնքապետարանում:

      Դիմումների  ընդունման  վերջնաժամկետը  2019 թվականի փետրվարի 21-ն է:

Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան/հեռ.0249-2-31-38, 
055-09-22-59/
կամ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն  հեռ.  (0232-3-63-78):

                                                                                

 ԹԱԼԻՆԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

Բոլորը
Տեսահոլովակներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1

0249 2-25-46

taliniqaxaqapetaran@list.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner