ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. 2021 թվականի մայիսի 4-ին ժամը 12:30-ին Թալինի համայնքապետարանում (հասցեն`Ք.Թալին, Գայի փ. 1, 3-րդ հարկ) անցկացնել մրցույթ, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իավունքով օգտագործման տրամադրոլու համար: -Մրցույթի առարկա է հանդիսանում`
Լոտ . 1. Ք.Թալին, 02-003-0207-0053 ծածկագրով 1,739 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը: Հողամասը վարձակալությամբ տրամադրվում է օգտագործման գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, 25 տարի ժամկետով: Հողամասի մեկնարկային վարձավճարն է տարեկան 15000 դրամ: Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է հողամասի մեկնարկային վարձավճարի 5%-ի չափով` 750 դրամ, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը, մրցույթն սկսվելուց 30 րոպե առաջ: Մրցույթային քայլի չափը (նվազագույն հավելումը) սահմանվում է մեկնարկային վարձավճարի 5 %-ի չափով՝ 750 դրամ : Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Վարձակալությամբ օգտագործման տրամադրվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ . 2. Ք.Թալին 02-003-0207-0054 ծածկագրով 0,1 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը :Հողամասը վարձակալությամբ տրամադրվում է օգտագործման գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, 25 տարի ժամկետով : Հողամասի մեկնարկային վարձավճարն է տարեկան 1000 դրամ : Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային վարձավճարի 5%-ի չափով 50 դրամ, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը, մրցույթը սկսվելուց 30 րոպե առաջ : Մրցույթային քայլի չափը (նվազագույն հավելումը) սահմանվում է մեկնարկային վարձավճարի 5 %-ի չափով՝ 50 դրամ : Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Վարձակալությամբ օգտագործման տրամադրվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ: Մրցույթն անցկացվում է բաց, որին մասնակցելու համար ցանկացողները յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորագիր, որը սահմանված է հինգ հազար դրամ և անձնագիր:
-Եթե մասնակիցը չի հաղթել մրցույթում, նախավճարի գումարը վերադարձվում է նրան, իսկ մրցույթում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:
-Մրցույթի հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
-Մրցույթում հաղթած անձը արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում, կորցնում է մուծած նախավճարը, ինչպես նաև մրցույթը չկայանալու դեպքում զրկվում է հողամասը առանց մրցույթի վարձակալելու իրավունքից:
-Մրցույթում հաղթած է համարվում առավել բարձր վարձավճար և պայմաններ առաջարկած մասնակիցը:
Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է համայնքի բնակչին կամ համայնքում գրանցված իրավաբանական անձին:
-Հայտերը ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամ 10 :00-17 :00-ն, ընդմիջում 13 :00-14 :00-ն:
-Լոտի ուսումնասիրության համար կարող եք դիմել համայնքապետարան աշխատանքային օրերին՝ ժամը 16 :00-18 :00-ն:
Թալինի համայնքապետարան