Հարգելի Թալին համայնքի բնակիչներ
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման և արտակարգ իրավիճակի ռեժիմի պահպանման միջոցառումների շրջանակում՝ համայնքապետարանի աշխատակազմը առաջարկում և հորդորում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց մնալ տանը, պահպանելով պարետի կողմից սահմանված որոշումների կատարումը, իսկ հարցերի դեպքում օգտվել համայնքապետարանի առցանց ծառայություններից www.talin.am կայքի միջոցով՝ առանց համայնքապետարանի վարչական շենք այցելելու: