Այսօր: Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2020թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ
Ինչպես եք գնահատում Թալինի համայնքապետարանի աշխատակիցների սպասարկման մակարդակը



ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ http://talin.am
 Հարգելի բարեկամ.Ուրախ ենք ողջունել Ձեզ Թալինի քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքում: Կայքի միջոցով ցանկանում ենք քաղաքապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու իրազեկել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին: Քաղաքապետարանի և համայնքի խնդիրներով հետաքրքրված յուրաքանչյուրի համար լինել հասանելիության դաշտում, հարաբերվել շիտակ և պարզ, ծանոթացնել համայնքի խնդիրների և իրականացվող միջոցառումների, աշխատանքների վերաբերյալ: Հույս ունենք, որ համատեղ աշխատանքի արդյունքում կարող ենք քաղաքի համար կատարել առավելագույնը:                                  ... Մանրամասն
22.10.20 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆԻ ԿՈՉԸ՝ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

             Հարգելի´ թալինցիներ.

     Եկել է այն պահը, որ բոլորս միասին պետք է պայքարենք մեր թշնամու դեմ:
  Հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, համայնքապետարանում սկսվել է կամավորական ջոկատի կազմավորման գործընթացը: Բոլոր ցանկացողները կարող են դիմել համայնքապետարան կամ զինկոմիսարիատ:

Հեռ.0249-31-38  կամ  099-12-12-85

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

05.10.20 ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԱՐՏԱԿՈՉԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտակոչը    Ես այս ուղերձով ուզում եմ դիմել վերջին մեկ տարվա ընթացքում ժամկետային զինծառայությունն ավարտած, զորացրված և քաղաքացիական կյանքում գտնվող մեր զինվորներին։ Գիտեք, որ Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված և, հիմա մարդիկ կանչվում են զորակոչի, զորահավաքային խնդիր են լուծում։ Խնդիրն այն է, որ մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները ենթակա չեն զորակոչի և, խնդիրն այն է, որ գործնականում (չգիտեմ՝ օրենքն ինչու է այսպես գրվել, ես դա նոր եմ իմացել) ամենամարտունակ մեր մոբիլիզացիոն ռեսուրսն են։Խնդիրն այն է, որ հայրենիքն այսօր ունի այդ մարդկանց կարիքը։ Տղե՛րք, հայրենիքն ունի այսօր ձեր կարիքը, որովհետև ես արդեն ասել եմ, ... Մանրամասն
02.10.20 ԱՆՊԱՐՏԵԼԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՝ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԱՐՑԱԽ 02.10.2020թ.
Շնորհակալություն ենք հայտնում Թալին համայնքի հասարակությանը, երիտասարդությանը, բոլոր նրանց, ովքեր կազմակերպում, սատարում և աջակցում են Արցախին և Պաշտպանական բանակին պատերազմական լարված իրավիճակում:
Շարունակվում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բշժկական պարագաների հավաքագրումը Թալին համայնքում:
Ուղարկվել է 5 խմբաքանակ:
Առաջին խմբաքանակն արդեն Արցախում է :
Հաղթանա´կ Արցախին և Պաշտպանական բանակին՝ մենք քեզ հետ ենք:
 
 
Թալինի համայնքապետարան
30.09.20 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻՆ
   Հարգելի՛ հայրենակիցներ,Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, ապա ստորև կարող եք կարդալ թե ինչպես.Եթե բնակվում եք ՀՀ մարզերից մեկում ու ցանկանում եք նյութական աջակցություն ցուցաբերել, ապա դիմեք Ձեր մարզպետարանի կոնտակտային անձին, ով կուղղորդի ինչպես ճիշտ կազմակերպել գործընթացը:. Արագածոտն 099008959. Արմավիր 093929595. Արարատ 091480731. Գեղարքունիք 077355441. Կոտայք 091475565, 098475565. Վայոց Ձոր 093855010. Լոռի 098950214. Շիրակ 098090807. Տվուշ 094525101. Սյունիք 094324959Եթե բնակվում եք Երևան քաղաքում՝ դիմեք Ձեր վարչական շրջանի կոնտակտային անձին, ով կօգնի Ձեզ ճիշտ կազմակերպել գործընթացը:. Ավան 011518113, ... Մանրամասն
22.09.20 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 21.09.2020թ.
      Թանկագի´ն  հայրենակիցներ,  թալինցիներ.   Շնորհավորում եմ բոլորիս համապետական և համազգային տոնի՝  Անկախության օրվա կապակցությամբ:    29 տարի առաջ սեպտեմբերի 21-ին հռչակված Անկախությունը՝ անվիճարկելի և անանց արժեք է հայ ժողովրդի համար, որն էլ հիմք դրեց  նորօրյա անկախ Հայաստանի Հանրապետության ճանապարհային քարտեզի  ձևավորմանը: Այսօր ունենք Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, որը ձեռք են բերվել հայ ժողովրդի միասնական պայքարի շնորհիվ:  Մենք անկախություն հռչակած սերնդի ներկայացուցիչներն ենք, ունենք հաղթանակներով կերտված կենսագրություն, մեր պարտքն ու առաքելությունն է կառուցել ու հզորացնել Հայաստանը նորովի, որպեսզի ... Մանրամասն
17.09.20 ԱՎԱՐՏՎԵՑ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ՓՈՂՈՑԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտվեց Թալին համայնքի Թումանյան 2-րդ նրբանցք փողոցի ասֆալտապատման աշխատանքները :

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Թալինի կաթողիկե
Հայն ու Հայաստանը. Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1

0249 2-25-46

taliniqaxaqapetaran@list.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner