Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 0249 2-25-46, taliniqaxaqapetaran@list.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թվականի N 336-Ա

ՙՙՀԱՅՔ ՚՚ ԼԻԲԵՐԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԻ ՀԵՏ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1 -ԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, 36-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով և «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով <<Հայք>> լիբերալ կուսակցության լիազոր ներկայացուցչի իրազեկումը

 

                                                                                                 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. 2021 թվականի դեկտեմբերի 1-ին Թալին քաղաքի Մշակույթի տան դահլիճում հավաք կազմակերպելու մասին իրազեկումն ընդունել ի գիտություն:
2. Հանդիպումն անցկացնել իրազեկման մեջ նշված վայրում և ժամկետում.
1) հավաքի վայրը՝ Թալին քաղաքի Մշակույթի տան, դահլիճում
2) հավաքի սկիզբը՝ ժամը 1500,
3) հավաքի ավարտը՝ ժամը 1700,

3. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնին և հանրահավաքի կազմակերպիչներին:

 

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ                                             Տ. ՍԱՓԵՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թալին