Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հոկտեմբերի 2021 թվականի N 308-Ա

Ք. ԹԱԼԻՆ Ա․ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 21/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԺՈՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-731-Ն որոշման և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջներով, նկատի ունենալով, որ Ժորա Սեդրակյանի կողմից Ա․ Խանջյան փողոց 21/6 հասցեում, 02-003-0060-0073 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 44․0 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը, կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և չի խախտում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով Ժորա Սեդրակյանի 23․08․2021թ-ի դիմումը,

 

                                                                                              ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Ժորա Սեդրակյանի կողմից Ա․ Խանջյան փողոց 21/6 հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0060-0073 ծածկագրով 44․0 քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և հողամասի վրա կառուցված 44․0 քմ արտաքին մակերեսով շինությունը` ավտոտնակը, ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Ժորա Սեդրակյանի սեփականություն և
-հողի արժեքը –44․0 x 1221= 53724 (հիսուներեք հազար յոթ հարյուր քսանչորս) դրամ,
-շինության արժեքը 44․0 x 1209 = 53196 (հիսուներեք հազար մեկ հարյուր իննսունվեց) դրամ, -համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր` 68000 (վաթսունութ հազար) դրամ։ Ընդամենը` 174920 ( մեկ հարյուր յոթանասունչորս հազար իննը հարյուր քսան) դրամով օտարել Ժորա Սեդրակյանին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ                                             Տ. ՍԱՓԵՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թալին