 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2021 թվականի N 310-Ա
ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ կառավարության 19.03.2015թ. թիվ 596-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 12.10.2021թ. թիվ ՔՏՄ/15.4/13045-21 և ՀՀ Արագածոտնի մարզպետի 12.10.2021թ. թիվ 01/5/04363-2021 գրությունները,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ստեղծել ավարտված շինարարական օբյեկտները՝ Թալին համայնքի Սարյան փողոց 2-րդ նրբանցքի, Պ.Սևակ, Ռ.Լևոնյան, Կրպեյան նրբանցքի, Շահումյան փակուղի փողոցների, գիշերային լուսավորության անցկացման ավարտված շինարարական աշխատանքները շահագործման ընդունող հանձնաժողով, հետևյալ կազմով
1)հանձնաժողովի նախագահ՝- Խաչատուր Տերտերյան, համայնքի ղեկավարի տեղակալ
2)հանձնաժողովի անդամ՝- Գևորգ Գրիգորյան, Թալինի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ի տնօրեն
3)հանձնաժողովի անդամ՝- Արթուր Կարապետյան, առաջատար մասնագետ,
4)հանձնաժողովի անդամ՝- Հովհաննես Մանուկյան, ՀՀ քաղաքաշինության տեխ. և հրդեհ. անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի ավագ մասնագետ
5)հանձնաժողովի անդամ՝- Արշակ Ղազարյան, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի գլխավոր մասնագետ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ Տ. ՍԱՓԵՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թալին