ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2021 թվականի N 293-Ա
Ք. ԹԱԼԻՆ Ա․ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 21/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն որոշման և N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի>> 4-րդ բաժնի պահանջներով, նկատի ունենալով, որ շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին քաղաքի Ա․ Խանջյան փողոց 21/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 44 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության (ծածկագիր 02-003-0060) խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 44 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը, ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն: 2.Առաջարկել կառույցն իրականացրած Ժորա Սեդրակյանին գնել օրինական ճանաչված 44 քմ ընդհանուր մակերեսով շինությունը` ավտոտնակը, 1քմ–ի օտարման համար վճարելով 1209 (մեկ հազար երկու հարյուր իննը ) դրամ, իսկ 44 քմ հողամասի 1քմ–ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով` 1221 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) դրամ:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ Տ. ՍԱՓԵՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թալին