Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2021 թվականի N 297-Ա

Ք. ԹԱԼԻՆ Մ․ ՔՈԹԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 6/19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն որոշման և N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի>> 4-րդ բաժնի պահանջներով, նկատի ունենալով, որ շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա։

 

                                                                                                      ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Թալին քաղաքի Մ.Քոթանյան փողոց 6/19 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 12,88 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության (ծածկագիր 02-003-0060) հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 12,88 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ խանութը, ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2.Առաջարկել կառույցն իրականացրած Հովհաննես Համբարձումյանին գնել օրինական ճանաչված 12,88 քմ ընդհանուր մակերեսով շինությունը` խանութը, 1քմ–ի օտարման համար վճարելով 10881 (տաս հազար ութ հարյուր ութսունմեկ ) դրամ, իսկ 12,88 քմ հողամասի 1քմ–ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով` 1221 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) դրամ:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ                                             Տ. ՍԱՓԵՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թալին