Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 182-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2018 թվականի N 182-Ա

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       ՀՀ   Թալին   համայնքի  ղեկավարի  որոշման  կարգավորման  առարկան

Քաղաքացի  Խաչատուր Պողոսի Իբաշյանը  հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ, վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2018 թվականի  օգոստոսի 13-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի
1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարույթ՝ հողի հարկի գումարի գանձման հարցի  քննության  նպատակով: <<Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական  ակտ  ընդունելու  համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված  տվյալների ք.Թալինի  վարչական տարածքում գտնվող    0.113 ՀԱ հողատարածքը ոչ գյուղատնտեսական  նշանակության ՝/ կադաստրային ծածկագիր՝ /02-003-130-002/ հանդիասնում է քաղաքացի Խաչատուր Պողոսի Իբաշյանի  սեփականությունը, ինչը  <<Հողի հարկի մասին>>  ՀՀ օրենքներով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Համաձայն աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից  13.08.2018թ. տրված տեղեկանքի հողամասի համար վճարման ենթակա հարկը 13.08.2018թ.  դրությամբ՝ ներառյալ օրենքով սահմաված ժամկետում չվճարելու արդյունքում  առաջացած  տույժը,  կազմում է  5893 /հինգ հազար ութ հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ  /2017թ. ներառյալ/, ինչը օրենքով սահմաված ժամկետներում չի վճարվել: 2018 թվականի օգոստոսի  13-ին <<Վարչարարության հիմուքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>>կետի հիմքով Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում  2018 թվականի օգոստոսի 28-ին հրավիրվել է վարչական վարութի լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Խաչատուր Պողոսի Իբաշյան  /փոստ անդորագիր 23.08.2018թ/: Վարչական վարույթի լսումն իրականացվել է պատշաճ ծանուցված  քաղաքացի  Խաչատուր Պողոսի Իբաշյանի  բացակայությամբ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր,տուրքեր,կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն <<Հողի հարկի  մասին>> ՀՀ  օրենքի 1-ին հոդվածի ՝ հողի հարկի վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն  հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>>  ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու  վայրի  համայնքի  բյուջե:
Համաձայն <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի  23-րդ հոդվածի ՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց  յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0,15 տոկոսի չափով, <<Հարկային օրենսգրքի>> 401 հոդվածի 1-ին մասով` 2018թ. Հունվարի 1-ից հետո 0,075 տոկոսի չափով յուրաքանչյուր օրվա համար:
Համաձայն <<Հարկային օրենսգրքի>> 397 հոդվածի 1-ին մասի՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմաված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին,16-րդ , <<Հարկային օրենսգրքի>> 397 հոդվածի 1-ին, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Քաղաքացի Խաչատուր Պողոսի Իբաշյանից  հօգուտ  Թալին համայնքի  բյուջե գանձել
5893 /հինգ հազար ութ հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ, որից 
4194 ՀՀ դրամ  հողի  հարկի  գծով վճարման ենթակա /2017թ. ներառյալ/ ապառք գումար, 1699 ՀՀ դրամ պարտավորությունը ժամանակին չկատարելու արդյունքում  հաշվարկված տույժ /2018թ. Օգոստոսի 13-ը ներառյալ/:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի  ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ասվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմաված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner