Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 305-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հոկտեմբերի 2021 թվականի N 305-Ա

Ք. ԹԱԼԻՆ Ա․ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 21/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԼԵՌՆԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-731-Ն որոշման և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջներով, նկատի ունենալով, որ Լեռնիկ Թադևոսյանի կողմից Ա․ Խանջյան փողոց 21/9 հասցեում, 02-003-0060-0075 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 31․54 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը, կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և չի խախտում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով Լեռնիկ Թադևոսյանի 20․08․2021թ-ի դիմումը,

 

                                                                                                     ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Լեռնիկ Թադևոսյանի կողմից կողմից Ա․ Խանջյան փողոց 21/9 հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0060-0075 ծածկագրով 31․54 քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և հողամասի վրա կառուցված 31․54 քմ արտաքին մակերեսով շինությունը` ավտոտնակը, ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Լեռնիկ Թադևոսյանի սեփականություն և
-հողի արժեքը –31․54 x 1221= 38510 (երեսունութ հազար հինգ հարյուր տաս) դրամ,
-շինության արժեքը 31․54 x 1209 = 38132 (երեսունութ հազար մեկ հարյուր երեսուներկու) դրամ,
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր` 68000 (վաթսունութ հազար)դրամ։
Ընդամենը` 144642 ( մեկ հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր քառասուներկու) դրամով օտարել Լեռնիկ Թադևոսյանին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner