Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 269-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2020 թվականի N 269-Ա

Ք. ԹԱԼԻՆ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 20/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԾԱԾԿՈՑԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՀՈՎԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N731-Ն որոշման և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջներով, նկատի ունենալով, որ Հովիկ Մխիթարյանի կողմից Խանջյան փողոց 20/9 հասցեում 02-003-0024-0335 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 25 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ ծածկոցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և չի խախտում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով Հովիկ Մխիթարյանի դիմումը,

 

                                                                                                                             ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Կառուցապատող Հովիկ Մխիթարյանի կողմից Խանջյան փողոց 20/9 հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0024-0335 ծածկագրով 25 քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը և հողամասի վրա կառուցված 25 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ծածկոցը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Հովիկ Մխիթարյանի սեփականություն և
- հողի արժեքը 25x528= 13200 (տասներեք հազար երկու հարյուր) դրամ:
-շինության արժեքը 25x7740= 193500 (հարյուր իննիսուներեք հազար հինգ հարյուր) դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր՝ 76000 (յոթանասունվեց հազար) դրամ:
Ընդամենը՝ 282700 (երկու հարյուր ութսուներկու հազար յոթ հարյուր) դրամով օտարել Հովիկ Մխիթարյանին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner