Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 226-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հոկտեմբերի 2018 թվականի N 226-Ա

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ   Թալին   համայնքի  ղեկավարի  որոշման  կարգավորման  առարկան

Քաղաքացի  Անուշավան Հենրիկի Կարապետյանը  հանդիսանալով հողի հարկ և գույքահարկ վճարող սուբյեկտ, <<Հողի հարկի մասին>>,<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ, գույքահարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2018 թվականի  հոկտեմբերի 03-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գումարի գանձման հարցի  քննության  նպատակով: <<Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական  ակտ  ընդունելու  համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված  տվյալների ք.Թալինի  վարչական տարածքում գտնվող 0.833, 0.176 ՀԱ հողատարածքները ոչ գյուղատնտեսական  նշանակության՝ /կադաստրային ծածկագրեր՝
02-003-019-022, 02-003-031-033/, 0.318, 0.339 ՀԱ հողատարածքները գյուղատնտեսական  նշանակության՝ /կադաստրային ծածկագրեր՝ 02-003-224-415, 02-003-219-026/, շինություն՝ /կադաստրային ծածկագիր՝
02-003-019-022-001/ հանդիասնում են քաղաքացի Անուշավան Հենրիկի Կարապետյանի  սեփականությունը, ինչը  <<Հողի հարկի մասին>>  և <<Գույքահարկի  մասին>> ՀՀ օրենքներով հանդիսանում են հարկվող օբյեկտներ: Համաձայն աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից  03.10.2018թ տրված տեղեկանքների հողամասի համար վճարման ենթակա հարկը 03.10.2018թ  դրությամբ՝ ներառյալ օրենքով սահմաված ժամկետում չվճարելու արդյունքում  առաջացած  տույժը,  կազմում է  44663 /քառասունչորս հազար վեց հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ  /2018 ներառյալ/, շինության համար` 2477 /երկու հազար չորս հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ  /2018 ներառյալ/, ինչը օրենքով սահմաված ժամկետներում չի վճարվել: 2018 թվականի հոկտեմբերի 03-ին <<Վարչարարության հիմուքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>>կետի հիմքով Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում  2018 թվականի հոկտեմբերի
24-ին հրավիրվել է վարչական վարութի լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Անուշավան Հենրիկի Կարապետյանը  /փոստ անդորագիր 09.10.2018թ/: Վարչական վարույթի լսումն իրականացվել է պատշաճ ծանուցված  քաղաքացի  Անուշավան Հենրիկի Կարապետյանի  բացակայությամբ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն <<Հողի հարկի  մասին>> ՀՀ  օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկի վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն  հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Համաձայն <<Հողի հարկի  մասին>> ՀՀ  օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկի վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն  հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Համաձայն <<Հողի հարկի մասին>>  ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու  վայրի  համայնքի  բյուջե:

Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված  անձանց պատկանող հարկվող օբյեկտ  համարվող գույքի համար սույն օրենքով սահմաված կարգով և չափով համապատասխան բյուջեներ  վճարվող ուղղակի  հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված  կարգով և համամասնության  գույքահարկի գումարը վճարվում է՝

1)Համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի  համայնքի բյուջե.

Համաձայն <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի  23-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց  յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0,15 տոկոսի չափով, <<Հարկային օրենսգրքի>> 401 հոդվածի 1-ին մասով` 2018թ. հունվարի 1-ից հետո 0,075 տոկոսի չափով յուրաքանչյուր օրվա համար:

Համաձայն <<Հարկային օրենսգրքի>> 397 հոդվածի 1-ին մասի՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմաված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ, 13-րդ, <<Հարկայի նօրենսգրքի>> 397 հոդվածի 1-ին, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

                                                       

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Քաղաքացի Անուշավան Հենրիկի Կարապետյանից  հօգուտ  Թալին համայնքի  բյուջե գանձել 32442/երեսուներկու  հազար չորս հարյուր քառասուներկու / ՀՀ դրամ, որից

19731 ՀՀ դրամ  հողի  հարկի  գծով վճարման ենթակա /մինչև 2017թ/ ապառք գումար, 10882 ՀՀ դրամ պարտավորությունը ժամանակին չկատարելու արդյունքում  հաշվարկված տույժ /2018թ. հոկտեմբերի 03-ը ներառյալ/,

1296 ՀՀ դրամ  գույքահարկի  գծով վճարման ենթակա /2016-2017թ/ ապառք գումար, 533 ՀՀ դրամ պարտավորությունը ժամանակին չկատարելու արդյունքում  հաշվարկված տույժ /2018թ. հոկտեմբերի 03-ը ներառյալ/,

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի  ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարությա նհիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմաված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner