Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 200-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հուլիսի 2019 թվականի N 200-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

  Թալին համայնքի ղեկավար Ս.Արամյանս, քննարկելով  <<06>> հունիսի 2019թ-ին կազմված թիվ 05 արձանգրության նյութերը պարզեցի,որԹալին համայնքի բնակիչ Գագիկ Արշալույսի Կարապետյանը համայնքին պատկանող 02-003-0207-0007 կադաստրային ծածկագիրը կրող հողամասն, որը (Թալին-Ակունք ճանապարհհատված)հանդիսանում է արոտավայրառանց սահմանված կարգով հողի օգտագործման իրավունքի տրամադրման  ինքնակամ զավթել և վարել է, որի համար պատասխանատվություն է նախատեսվում <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով:
Պատշաճ ձևով ծանուցված լինելով` քաղաքացի Գ.Կարապետյանը ներկայացավ գործի քննությանը, որի ընթացքում ուսումնասիրվեց վարչական իրավախախտման վերաբերյալ առկա փաստական նյութերը: Գ.Կարապետյանի կողմից իր շահերը և իրավունքները պաշտպանող և արարքը հիմնավորող որևիցե գրավոր  փաստաթուղթ չի ներկայացվել:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային>> օրենսգրքի 43-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջներով.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Քաղաքացի Գագիկ Արշալույսի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 48 հոդվածով նախատեսված կարգով տուգանել 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, որը ենթակա է վճարման սույն որոշումը ստանալուց հետոո ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում` ՀՀՖՆ գործառնական վարչության 900465000041 հ/հաշվին
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Գագիկ Արշալույսի Կարապետյանին հանձնելու պահից, որը կարող է բողոքարկվել դատական կարգով 15 օրվաընթացքում
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է  Թալինի համայնքի ղեկավարը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner