Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 43-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2020 թվականի N 43-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 76-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի և այդ որոշմամբ հաստատված << Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 8-րդ գլխի պահանջներովԹալին համայնքի գլխավոր հատակագծին,քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է`

 

                                                                                                             ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1.Տալ  համաձայնություն, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով օգտագործման տրամադրելու համար:
2.
Հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրումն իրականացնել մրցույթով:
3.
Հաստատել հողամասերի վարձակալության մեկնարկային վարձավճարները համաձայն հավելվածի:
4.
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 


Կողմ -6

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ

ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.63 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner