Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 110-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2021 թվականի N 110-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղակա ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 76-րդ հոդվածի պահանջներով , ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշման 3-րդ ենթակետի և այդ որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>> -ի 8-րդ գլխի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ավագանու 26.03.2021թ. N 21-Ա որոշումը

 

                                                                                                                       ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. 2021 թվականի մայիսի 4-ին ժամը 12:30-ին Թալինի համայնքապետարանում (հասցեն`Ք.Թալին, Գայի փ. 1, 3-րդ հարկ) անցկացնել մրցույթ, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իավունքով օգտագործման տրամադրոլու համար:
-Մրցույթի առարկա է հանդիսանում`
Լոտ . 1. Ք.Թալին, 02-003-0207-0053 ծածկագրով 1,739 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը: Հողամասը վարձակալությամբ տրամադրվում է օգտագործման գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, 25 տարի ժամկետով: Հողամասի մեկնարկային վարձավճարն է տարեկան 15000 դրամ: Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է հողամասի մեկնարկային վարձավճարի 5%-ի չափով` 750 դրամ, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը, մրցույթն սկսվելուց 30 րոպե առաջ: Մրցույթային քայլի չափը (նվազագույն հավելումը) սահմանվում է մեկնարկային վարձավճարի 5 %-ի չափով՝ 750 դրամ : Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Վարձակալությամբ օգտագործման տրամադրվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ . 2. Ք.Թալին 02-003-0207-0054 ծածկագրով 0,1 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը :Հողամասը վարձակալությամբ տրամադրվում է օգտագործման գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, 25 տարի ժամկետով : Հողամասի մեկնարկային վարձավճարն է տարեկան 1000 դրամ : Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային վարձավճարի 5%-ի չափով 50 դրամ, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը, մրցույթը սկսվելուց 30 րոպե առաջ : Մրցույթային քայլի չափը (նվազագույն հավելումը) սահմանվում է մեկնարկային վարձավճարի 5 %-ի չափով՝ 50 դրամ : Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Վարձակալությամբ օգտագործման տրամադրվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ: Մրցույթն անցկացվում է բաց, որին մասնակցելու համար ցանկացողները յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորագիր, որը սահմանված է հինգ հազար դրամ և անձնագիր :
-Եթե մասնակիցը չի հաղթել մրցույթում, նախավճարի գումարը վերադարձվում է նրան, իսկ մրցույթում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում :
-Մրցույթի հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ :
-Մրցույթում հաղթած անձը արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում, կորցնում է մուծած նախավճարը, ինչպես նաև մրցույթը չկայանալու դեպքում զրկվում է հողամասը առանց մրցույթի վարձակալելու իրավունքից :
-Մրցույթում հաղթած է համարվում առավել բարձր վարձավճար և պայմաններ առաջարկած մասնակիցը :
Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է համայնքի բնակչին կամ համայնքում գրանցված իրավաբանական անձին :
-Հայտերը ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամ 10 :00-17 :00-ն, ընդմիջում 13 :00-14 :00-ն :
-Լոտի ուսումնասիրության համար կարող եք դիմել համայնքապետարան աշխատանքային օրերին՝ ժամը 16 :00-18 :00-ն:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(14.19 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner