Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 10-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2020 թվականի N 10-Ա

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Թալին համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան

 Քաղաքացի Հայկ Արշալույսի Բադալյանը հանդիսանալով աղբահանության վճար վճարող ֆիզիկական անձ, չի կատարել <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ, 14-րդ հոդվածներով նախատեսված պարտականությունները, ինչի կապակցությամբ 2019 թվականի նոյեմբերի 22-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարույթ՝ աղբահանության գումարի գանձման հարցի քննության նպատակով: <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

 Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

 Քաղաքացի Հայկ Արշալույսի Բադալյանը հանդիսանալով աղբահանության վճար վճարող ֆիզիկական անձ, չի կատարել <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ, 14-րդ հոդվածներով նախատեսված պարտականությունները:
<<Թալինի կոմունալ ծառայության>> ՀՈԱԿ-ի կողմից 22.12.2019թ. տրված տեղեկանքի` աղբահանման դիմաց վճարման ենթակա գումարը կազմում է 48000/քառասունութ հազար/ ՀՀ դրամ, ինչը սահմանված ժամկետներում չի վճարվել: 2019 թվականի դեկտեմբերի 22-ին <<Վարչարարության հիմուքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հունվարի 10-ին հրավիրվել է վարչական վարութի լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Հայկ Արշալույսի Բադալյանը /փոստ անդորագիր 26.12.2019թ/: Վարչական վարույթի լսումն իրականացվել է պատշաճ ծանուցված քաղաքացի Հայկ Արշալույսի Բադալյանի բացակայությամբ:

 Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

 ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածների, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ, 14-րդ հոդվածների`

 

                                                                                                            ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

1.Քաղաքացի Հայկ Արշալույսի Բադալյանից հօգուտ Թալին համայնքի բյուջե գանձել է 48000/քառասունութ հազար/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ասվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմաված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner