Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 96-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2020 թվականի N 96-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղակա ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 76-րդ հոդվածի պահանջներով , ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի և այդ որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>> -ի 8-րդ գլխի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագիծ, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ավագանու 25.03.2020թ. N 21 Ա որոշումը

 

                                                                                                                                   ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. 2020 թվականի մայիսի 12-ին ժամը 12:30-ին Թալինի համայնքապետարանում (հասցեն`Ք.Թալին, Գայի փ. 1, 3-րդ հարկ) անցկացնել մրցույթ, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իավունքով օգտագործման տրամադրելու համար:
-Մրցույթի առարկա են հանդիսանում`
Լոտ . 1. Ք.Թալին, 02-003-0212-0625 ծածկագրով 5.769 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը: Հողամասը վարձակալությամբ տրամադրվում է օգտագործման գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, 25 տարի ժամկետով: Հողամասի մեկնարկային վարձավճարն է տարեկան 60000 դրամ: Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է հողամասի մեկնարկային վարձավճարի 5%-ի չափով` 3000 դրամ, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը, մրցույթն սկսվելուց առաջ: Մրցույթային քայլի չափը (նվազագույն հավելումը) սահմանվում է մեկնարկային վարձավճարի 10 %-ի չափով՝ 6000 դրամ : Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Վարձակալությամբ օգտագործման տրամադրվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 2. Ք.Թալին 02-003-0211-0088 ծածկագրով, 1.3093 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր, վարելահող գործառնական նշանակության հողամասը: Հողամասը վարձակաությամբ տրվում է օգտագործման գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, 25 տարի ժամկետով: Հողամասի մեկնարկային վարձավճարն է տարեկան 13000 դրամ, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը, մրցույթը սկսվելուց առաջ: Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային վարձավճարի 5%-ի չափով` 650 դրամ:Մրցույթային քայլի (նվազագույն հավելումի) չափը սահմանվում է մեկնարկային վարձավճարի 10%-ի չափով` 1300 դրամ: Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020թ.-ի մայիսի 8-ը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner