Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 143-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2020 թվականի N 143-Ա

Ք. ԹԱԼԻՆ ՔՈԹԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 6/15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-731-Ն որոշման և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջներով, նկատի ունենալով, որ Հովհաննես Համբարձումյանի կողմից Քոթանյան փողոց 6/15 հասցեում, 02-003-0056-0808 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 27 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ խանութը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և չի խախտում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով Հովհաննես Համբարձումայանի դիմումը, 

 

                                                                                                                              ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Կառուցապատող Հովհաննես Համբարձումյանի կողմից Քոթանյան փողոց 6/15 հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0056-0808 ծածկագրով 27 քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը և հողամասի վրա կառուցված 19,5 քմ արտաքին մակերեսով շինությունը` խանութը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Հովհաննես Համբարձումյանի սեփականություն և
-հողի արժեքը –27 x528= 14256 (տասնչորս հազար երկու հարյուր հիսունվեց) դրամ,
-շինության արժեքը 19,5x7740 = 150930 (հարյուր հիսուն հազար իննը հարյուր երեսուն) դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`56000 (հիսունվեց հազար) դրամ:
Ընդամենը` 221186 ( երկու հարյուր քսանմեկ հազար հարյուր ութսունվեց ) դրամով օտարել Հովհաննես Համբարձումյանին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner