Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 05-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունվարի 2019 թվականի N 05-Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    ՀՀ   Թալին   համայնքի  ղեկավարի  որոշման  կարգավորման  առարկան

 Քաղաքացի  Գագիկ Կառլոսի Գալստյանը  հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2018 թվականի  դեկտեմբերի 12-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարույթ՝ գույքահարկի գումարի գանձման հարցի  քննության  նպատակով: <<Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական  ակտ  ընդունելու  համար հիմք հանդիսացող  փաստերը.

Համաձայն ՝ աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից  12.12.2018թ տրված տեղեկանքի` Գագիկ Կառլոսի Գալստյանին պատկանող ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑ SE320 մակնիշի 06SU030 պետհամարանիշի ավտոմեքենան <<Գույքահարկի  մասին>> ՀՀ օրենքներով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքահարկի համար վճարման ենթակա հարկը 12.12.2018թ  դրությամբ՝ ներառյալ օրենքով սահմաված ժամկետում չվճարելու արդյունքում  առաջացած  տույժը,  կազմում է  115742/մեկ հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ  /2018թ. ներառյալ/, ինչը օրենքով սահմաված ժամկետներում չի վճարվել: 2018 թվականի դեկտեմբերի 12-ին <<Վարչարարության հիմուքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>>կետի հիմքով Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում  2018 թվականի դեկտեմբերի 24-ին հրավիրվել է վարչական վարութի լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Գագիկ Կառլոսի Գալստյանը /փոստ անդորագիր 15.12.2018թ/: Վարչական վարույթի լսումն իրականացվել է պատշաճ ծանուցված  քաղաքացի  Գագիկ Կառլոսի Գալստյանի  բացակայությամբ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով, նշված օրենքի 3-րդ հոդվածում` նշված  անձանց պատկանող հարկվող օբյեկտ  համարվող գույքի համար սույն օրենքով սահմաված կարգով և չափով համապատասխան բյուջեներ  վճարվող ուղղակի  հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի ՝ՀՀ օրենսդրությամբ սահմանված  կարգով և համամասնության  գույքահարկի գումարը վճարվում է՝

2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Համաձայն <<Հարկային օրենսգրքի>> 401 հոդվածի 1-ին մասի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց  յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0,075 տոկոսի չափով յուրաքանչյուր օրվա համար:

Համաձայն <<Հարկային օրենսգրքի>> 397 հոդվածի 1-ին մասի՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմաված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ, 13-րդ, <<Հարկային օրենսգրքի>> 397 հոդվածի 1-ին, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

 

1.Քաղաքացի Գագիկ Կառլոսի Գալստյանից հօգուտ  Թալին համայնքի  բյուջե գանձել 115742/մեկ հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ  /2018թ. ներառյալ/, որից

96939 ՀՀ դրամ  գույքահարկի  գծով վճարման ենթակա /2018թ/ ապառք գումար, 18803 ՀՀ դրամ պարտավորությունը ժամանակին չկատարելու արդյունքում  հաշվարկված տույժ /2018թ.ներառյալ/:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի  ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ասվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմաված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner