ՀՀ Թալին համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան
Քաղաքացի Համլետ Հմայակի Ներսիսյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ,
<<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 14-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարույթ՝ հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների ք.Թալինի վարչական տարածքում գտնվող 0.144 ՀԱ հողատարածքը ոչ գյուղատնտեսական նշանակության՝ /կադաստրային ծածկագիր՝
02-003-048-003/ հանդիասնում է քաղաքացի Համլետ Հմայակի Ներսիսյանի սեփականությունը, ինչը <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտներ: Համաձայն աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 14.08.2019թ տրված տեղեկանքների հողամասի համար վճարման ենթակա հարկը 14.08.2019թ դրությամբ՝ ներառյալ օրենքով սահմաված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը, կազմում է 15811 /տասնհինգ հազար ութ հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ /2019թ. ներառյալ/, ինչը օրենքով սահմաված ժամկետներում չի վճարվել: 2019 թվականի օգոստոսի 14-ին <<Վարչարարության հիմուքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>>կետի հիմքով Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի օգոստոսի 30-ին հրավիրվել է վարչական վարութի լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Համլետ Հմայակի Ներսիսյանը /փոստ անդորագիր 20.08.2019թ/: Վարչական վարույթի լսումն իրականացվել է պատշաճ ծանուցված քաղաքացի Համլետ Հմայակի Ներսիսյանի բացակայությամբ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկի վճարումներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողներ:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Հարկային օրենսգրքի>> 401 հոդվածի 1-ին մասի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.075 տոկոսի չափով յուրաքանչյուր օրվա համար:
Համաձայն <<Հարկային օրենսգրքի>> 397 հոդվածի 1-ին մասի՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին ,16-րդ <<Հարկային օրենսգրքի>, 397 հոդվածի 1-ին, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Համլետ Հմայակի Ներսիսյանից հօգուտ Թալին համայնքի բյուջե գանձել
14014 / տասնչորս հազար տասնչորս / ՀՀդրամ, որից 251 ՀՀ դրամ հողի հարկի գծով վճարման ենթակա / 2018թ ներառյալ/ ապառք գումար, 6763 ՀՀ դրամ պարտավորությունը ժամանակին չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ /2019թ.օգոստոսի 14-ըներառյալ/,
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի ղեկավարին՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմաված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը: