Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 80-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2018 թվականի N 80-Ա

Ք. ԹԱԼԻՆ ,ԳԱՅԻ 60 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԳԵՎՈՐԳ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ  օրենքի  35-րդ հոդվածի  1-ին  մասի  24-րդ կետի , ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի , ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-731-Ն որոշման և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջներով , նկատի ունենալով , որ Գևորգ Տերտերյանի  կողմից Գայի 60 հասցեում ,02-003-0222-0503  ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 150քմ հողամասում  ինքնակամ կառուցված օժանդակ շինությունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում , չի  գտնվում ինժեներատեխնիկական , տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում , չի հակասում քաղաքաշինական նորմերին , չի առաջացնում սերվիտուտ և չի խախտում այլ անձանց իրավունքները , հիմք ընդունելով  Գևորգ Տերտերյանի  դիմումը ,

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Գևորգ Տերտերյանի  կողմից Գայի 60  հասցեում զբաղեցրած  02-003-0222-0503  ծածկագրով  150 քմ  բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման  հողամասը և հողամասի վրա կառուցված 25  քմ արտաքին մակերեսով շինությունը` խանութը  ճանաչել օրինական գույք , որպես քաղաքացի Գևորգ Տերտերյանի  սեփականություն և
      -հողի արժեքը –158400 դրամ, այդ թվում `
      շինության  զբաղեցրած արտաքին մակերեսի`  25 քմ –ի եռապատիկի հաշվով ` - 118800             /  75  x 3 x 528=118800 / դրամ :
հողամասի մնացած մասի ` 75 քմ –ի հաշվով կադաստրային արժեքի  չափով `  39600/ 528 x 75 =39600 / դրամ :
     -շինության արժեքը -193500/ 25  x 7740 = 193500 / դրամ :
     -համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր `- 102000դրամ
 Ընդամենը ` 413900 դրամով օտարել Գևորգ Տերտերյանին  :
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner