Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 15 - Մայիս 14
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 10 - Մայիս 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 4 - Մայիս 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 4 - Մայիս 16
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 3 - Մայիս 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 28 - Մայիս 7
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024,Մարտ 28 - Դեկտեմբեր 31
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 26 - Ապրիլ 26
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Մարտ 26 - Ապրիլ 26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 4 - Ապրիլ 23
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 4 - Ապրիլ 16
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 4 - Ապրիլ 16
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 4 - Ապրիլ 23
ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ.
2021,Սեպտեմբեր 27 - 2024,Սեպտեմբեր 27

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.04.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

Հարգելի՛ այցելուներ

Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

12.04.24 ՏԻԱԲ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» (ՏԻԱԲ) ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել և հզորացնել տեղական ինքնակառավարումը ՀՀ-ում, աջակցել կառավարության լիազորությունների ապակենտրոնացման ուղղված բարեփոխումներին։ ՏԻԱԲ ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության(USAID) կողմից և իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ՏԻԱԲ ծրագրի նպատակին հասնելու համար իրականացվում են գործողություններ՝ խմբավորված ծրագրի 4 բաղադրիչներում։ Ծրագրի 2-րդ բաղադրիչը կոչվում է «Քաղաքացիների կարիքներին արձագանքող հանրային ծառայություններ և համայնքների զարգացման նախաձեռնություններ», ... Մանրամասն
11.04.24 ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏԵԽՆԻԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿՈՎ

Համայնքի ճանապարհների մաքրումը բարելավելու, կանաչապատմանն ուղղված աշխատանքները հեշտացնելու, կոմունալ և բարեկարգման տարբեր աշխատանքների որակը բարձրացնելու նպատակով, ձեռք է բերվել 3,555,560 ՀՀ դրամ արժողությամբ ջրցան մեքենա։

10.04.24 ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
2023-2024 թթ․-ին Թալին համայնքում աղբահանության որակը բարձրացնելու, բնակիչների համար առավել լավ պայմաններ ստեղծելու և համայնքը մաքուր պահելու նկատառումներից ելնելով ձեռք է բերվել, տեղադրվել և շարունակվում է տեղադրվել մեծ քանակությամբ բարձրորակ պլաստմասե և երկաթե աղբամաններ։
Թվով 620 աղբամանի ձեռք բերման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 27,739,000 ՀՀ դրամ:
08.04.24 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Արագածավան բնակավայրում կատարվել են կոմունալ մի շարք աշխատանքներ: Իրականացվել է հուշահամալիրի հարակից տարածքի և հրշեջ փրկարարական հենակետի հարակից տարածքի բարեկարգում, մաքրում: Փրկարարական հենակետի տարածքում անցկացվել է խմելաջրի համակարգ:

08.04.24 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմը, համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ՀՀ ՏԿԵՆ Ջրային Կոմիտեի նախագահի տեղակալ Գոռ Մելիքսեթյանի և աշխատակազմի գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին Արևուտ խոշորացված համայնքի ղեկավար Էդիկ Օսեյանը և «Վեոլիա Ջուր» ընկերության Թալինի տարածաշրջանի պատասխանատու Նարեկ Ավետիսյանը։Հանդիպման նպատակը վերջերս համայնքում ջրի մատակարարման հետ կապված հարցերի, մասնավորապես Թալին համայնքի Մաստարա, Թաթուլ, Ցամաքասար, Հացաշեն, Սուսեր, Ակունք, Նոր Արթիկ, Զարինջա բնակավայրերի և եզդիական` Սորիկ, Հակկո, Արևուտ, Կանչ բնակավայրերի բնակիչների կողմից շարունակ բողոքների և դիմումների վերաբերյալ հարցերի ... Մանրամասն
07.04.24 ԿՐԿՆԱԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՄԱՍՏԱՐԱՅԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ ՄԱՏՈՒՌ
Մաստարա բնակավայրն այսօր մարդաշատ էր: Ամեն տարի Սուրբ Զատկից 1 շաբաթ անց` կրկնազատկի օրը, հարյուրավոր մարդիկ այցելում են Մաստարա բնակավայր, դեպի Սուրբ Նախավկա մատուռ ուխտ կատարելու, իրենց հավատն առ Աստված բարձրաձայնելու, ամենանվիրական ցանկությունների համար աղոթելու նպատակով:Օրվա խորհրդով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տեղափոխվել էր Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքարանը:Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ղեկավար կազմի և Մաստարա բնակավայրի ավագանու ներկայացուցիչների հետ նույնպես մասնակցեց ուխտագնացությանը:Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ ... Մանրամասն
05.04.24 ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ՝ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
«Թալինի մարզական կենտրոն» ՀՈԱԿ-ում ապրիլի 3-4-ը անցկացվել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլի մրցումները։ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել ՀՀ վարչապետի գավաթի սեղանի թենիսի սիրողական մրցաշարի կանոնակարգում՝ դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով:Այս օրերին պայքարի մեջ են մտել Թալին համայնքի հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ յուրաքանչյուր դպրոցի թիմերի կազմում՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանների 2-ական տղա և 2-ական աղջիկ և ֆիզկուլտուրայի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner